Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

30

ԱՅԲ Աստված սիրիս, ԲԵՆ բարի կացի.
ԳԻՄ գագաթըտ արա ԴԱ ու այիբ թո.
ԵՉ երանի չը կա ԶԱ զալում մարթուն՝
Է Ըտ էրեսիտ դի ԹՈ ու այիբ թո:

ԺԵ ժամանակ հասավ աչկերիս լալու.
ԻՆ ինձի գըցեցիր դարդըս վուխպալու.
ԼՅՈՒՆ լալով իմ յիս աշխարիս մընալու
էնդուր վախ քաշեցի ԽԵ ու այիբ թո:

ԾԱ ծովումըն մընաց դուս չէկավ նավըտ.
ԿԵՆ կամով ավելցրար սըրտի ցավըտ.
ՀՈ համան կանչում իս ԶԱ ձայնով դավըտ.
ՂԱԹ ղաբուլ կաց՝ ճարիս ՃԵ ու այիր թո:[1]

ՐԵ-րըն ՑՈ ցամքիլ է, ՀՅՈԻՆ հունար ունի,
ՓՅՈԻՐ փակեցին դուռըն, ՔԵՆԸ քար ունի.
ԵՎ Օ ՖԵՆ կարթալու Աստված ճար ունի,
Հալալ Սայաթ-Նովուն՝ կեն ու այիր թո:

  1. Պակասում է երկու տուն, հավանաբար մաթ և զաթ հանգ բառերով (ծան. կազմողի)։