Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

51

Այբըբիմըն կարթացիլ իմ դասեդաս,
Հասա ռա է, հասա ջե հասասե.[1]
Անգըրծակի մե ձեն էկավ դասեդաս,
Անգաճ կալա, չիմացա ինչ հասասե։

Հազար տարին մարթու աչկին թաքավուր.
Քանի տընանգ, քանի հարուստ, թաքավուր
Զի հարցնի ախկատ, հարուստ, թաքավուր՝
Մահը վուր կա, առանց կաշառք հասասե։

Դառնա ցավ, թըթվեցավ կինքըս ծովացավ.
Ախ քաշելեն սիրտըս ընգավ ծովացավ.
Կաթելով, կաթելով դարդըս ծովացավ,
Մե մարթ չկա, վուր ինձ խըրատ հասասե։

Հազար տարին մարթու աչկին քարասուն.
Ո՞վ է մնացի աշխարումըս քարասուն
Սայաթ-Նովա, տարիտ էլավ քարասուն,
Դուն մահի հիդ, մահը քիզ հիդ հասասե։

  1. Պետք է լինի—Հասա Ռա է, հասա Չա Ծա, հասա սե («ՌՉԾԷ» 1757թ.):