Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

52

Խաբար գընաց բըլբուլի մոդ. «վարթրն քու գալուն մընում է,
Ճուխկընիրըն բացրացիլ է, վըրեն շուռ գալուն մընում է.
Առավուտուց զանգակի պես քաղցըր ձեն տալուն մընում է»:
Բըլբուլն ասաց. «չիմ կանա գա, պուճպուճես լալուն մընում է»:

Վարթըն ասաց. «իմ թըլբուլին ալ պուճպուճեն վո՞ւնց կու խափե.
Թե խիլք ունիս, ղարիբ բըլբուլ, էլ քու բաղի ճանփեն չափե»։
Քանի գուզե քընած տիղըն իր թշնամին կուռքն կապե,
էլի վիրչումըն մեյդանըն Ռոստոմի Զալուն մընում է:

Վարթըն ասաց. «խային բըլբուլ, նալաթ էտ քու էյթիբարին,
Անցկացավ ապրիլ մայիսըն, մեկ օր չը հարցըրիր յարին»։
Չէթուղ թե մուրազին հասնին, տես ի՞նչ արավ քավթար զարին,
Փահրադին քըլունգ սւպանից, Շիրին՝ խանջալուն մընում է։

Աշխարումըն վարթն է էլի բըլբուլների սիրեկանըն.
Բըլբուլի լիզվով իմ ասում, Տե՛ր, պահե վարթի նըմանըն.
Աշխարումըս քանի սաղ իս, Սայաթ-Նովի գերեզմանըն
Շահ-Աբասի Լալի նըման, շահի՝ վրեն գալուն մընում է: