Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

53

Աշխարըս՝ մե փանջարա է,— թաղերումեն բեզարիլ իմ.
Մըտիկ տըվողըն կու խուցվի,— դաղերումեն բեզարիլ իմ,
էրեգ լավ էր կանց վուր էսօր,— վաղերումեն բեզարիլ իմ,
Մարթ համաշա մեկ չի ըլի,— խաղերումեն բեզարիլ իմ։

Դովլաթըն էյթիբար չունե, յիփոր կերթա ուրուշ-քարով,
Լավ մարթն էն է՝ գլուխըն պահե աշխարումըս էյթիբարով,
Աշխարըս միզ մընալու չէ՝ իմաստնասիրաց խաբարով,—
Գուզիմ թըռչի բըլբուլի պես,— բաղերումեն բեզարիլ իմ։

Ո՞վ կոսե թե յիս կու ապրիմ առուտեմեն ինչրու մուտըն՝
Աստըձու ձիռումըն հիշտ է մարթու աշխարք ելումուտըն,
Ղուրթս էնդուր ճանփա չէ գնում՝ շատացիլ է խալխի սուտըն.
Քըսանըն՝ մե ղուլ չին պահում,— աղերումեն բեզարիլ իմ։

Աշխարըս միզ մընալու չէ, քանի նըստինք զող ու սափին.
Հում կաթնակիր-Աթամի զաթ, նալաթ ըլի էտ քու բափին.
Համփիրութինըս հատիլ է, չիմ դիմանում խալխի գափին,
Դոստիըրս դուշման ին դառի — յաղերումեն բեզարիլ իմ։

Սայաթ-Նովեն ասաց՝ դարդըս կանղ մե ճարըն շատացիլ է,
Չունիմ վաղվան քաղցըր փառքս, հիմի դարըն շատացիլ է,
Բըլբուլի պես էնդուր գու լամ՝ վարթիս խարըն շատացիլ է.
Չին թողնում վախտին բացվելու,— քաղերումեն բեզարիլ իմ։