Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2


Պատկիրքըտ ղալամով քաշած, թահրըտ ռանգե ռանգ իս անում.
էրեսիտ խալըն ծածկվում է՝ մազիրըտ խափանդ իս անում.
Բացվիլ իս կարմիր վարթի պես, բըլբուլի հիդ հանգ իս անում.
Ակռեքըտ օսկումըն շարած, պըռոշըտ մահանգ իս անում։

էրեսըտ նուր լուսնի նըման քանի կեհա, կու բոլըրվի,
Դաստամազըտ նամ չի ուզի՝ առանց հուսիլ կու օլըրվի,
Էնդու համա քու տեսնողրն իր ճանփեմեն կու մոլըրվի.
Յիփ մըտնում իս մեջլիսումըն, շանգ շուխի շաբանգ իս անում։

էրեսըտ տեսնելու դու քան քաղաք քաղկով, գիղ՝ գիղի պես.
Միռնողըն քիզմեն կու առնե անմահական դիղ դիղի պես.
Յիփ տիղեմետ ժաժ իս գալի, շըխշըխկում իս ջիղջիղի պես՝
Ի՞նչ կոնիմ սանթուր քամանչեն՝ զուգսըտ չոնգուր, շանգ իս անում։

Նուցիտ մեջըն վարթ, մանիշակ, սընբուլ ու սուսան իս շինի.
Քու տերըն բաղըն ի՞նչ կոնե՝ քու հուտըն ռեհան իս շինի.
Համին մեչըն անց է կենում՝ մազիրըտ ելքան իս շինի.
Աշխարքըն ծով, դուն մեջըն նավ—ման իս գալի, լանգ իս անում։

Տասնեմետ մեկըն չին ասի, թեգուզ աշխարըս քիզ գովին.
Նովափար ծաղիկ ծովային, մանիշակ բաց արած հովին.
Բաս քու էշխին վո՞ւնց դիմանամ, ջուրըն տանե Սայաթ-Նովին.
Թե տեսնողըտ մեկ էլ տեսավ՝ դիվանա-դարանդ իս անում։

(1759 մարտ)
էս էլ դիբա ու ենգիդունիայի հանգում-Արութինի (ասած). մարտի վերջին, քրոնիկոնի 447-ին։