Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3

Բըլբուլի հիդ լաց իս էլի,
Վարթի նըման բաց իս էլի,
Վարթաջըրով թաց իս էլի.—
      Թա՛ց իս էլի.
Չըկա քիզի նըման, չըկա քիզի նըման.
      Քիզ նըման, քիզ նըման.—
      Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Սիրունութինդ էլավ արբաբ,
Մազիր ունիս՝ սիմ ու շարբաբ,
Քի սազ գուքա ղուշլու զարբաբ.—
      Ղո՛ւշլու զարբաբ.
Չըկա քիզի նըման, չըկա քիզի նըման.
      Քիզ նըման,քիզ նըման,
      Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Էրէսըդ է շամս ու ղամար,
Ջանըս դուս գուքայ քիզ ամար,
Մէջքիդ ունիս օսկէ քամար.—
      Օ՛սկէ քամար:
Չըկա քիզի նըման, չըկա քիզի նըման.
      Քիզ նըման, քիզ նըման,
      Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Հագիդ զարըն ալ իս արի,
Բըլբուլի հիդ լալ իս արի,