Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

55

Քի սազ գու քա ալ ղումաշըն, նազանի.
Եկ ճակատիտ կապե զարլու մուղայիշ,
Զիռիտ բռնե օսկեջրած մըկրատըն,
Խուճուճ-խուճուճ ծամերուտ տուր արայիշ։

Պատվական տեսնելու նովաբ ու նաջար,
Բլբուլին սըպանող թոփ վարթի սաջար.
Ունքիրըտ աչկիրուտ էլավ մուհաջար,
Թերթերուկիտ մազըն զար՝ օսկով զարնիշ։

Հուտըտ աշխար բըռնից, փըռանգի մաջում.
Դաստա-դաստա մազըտ՝ սիմ ու աբրեշում.
Առնիըրտ շիմշատ է, մատնիրըտ է մում,
Բոյըտ սարվի ունիս, մեշկըտ է ղամիշ։

Բեմուրվաթ յար, խիլքըս գլխես մի տանի.
Դարդիրըս շատացավ քանի մե քանի.
Գիդիմ վուր, յար, դուն ինձ լայիղ չիս անի՝
Դուն մե թաքավուր իս, յիս մե խիղճ դավրիշ։

Դաստամազըտ նըման սմբուլ-սուսանի.
Վախում իմ, թե սերըտ սիրտըս կես անի.
Կու միռնիմ, էլ ինձ պեսին չիս տեսանի,
Քու Սայաթ-Նովեն իմ, մի՛ անի դիմիշ: