Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

56

Հուր իս էշխով կըրակած,
Խոսկ իմ ասում առակաց,
Իմ սիրամա-էրծաթ ախպեր՝
Օսկեջըրով վարակած։

Համբուրիմ՝ սիրով համբուր,
Վունցոր խելին է դաստուր.
Ով քիզ խայան մըտիկ տա,
Դառնա երկու աչկով կուր։

Վուր յիս ասիմ՝ իմացի,
էշխի մեչըն հիմացի.
Ինձ հուրյան-բիրյան արիր,
Ասում իս թե դիմացի։

Հուր իս, սիրով սիրական,
Քիզի ղուլուղ պատվական,
Հազար թուրլու կերակուր,
Սուրփ գինի անապական։

Պըխտուր սիրտըտ պարզ արա
Բլբուլի պես փարզ արա,
Աստըձուն փառք Քաղկումն իս՝
Դարդըտ Խանին արզ արա։