Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արզ իս անում հազարին,
Հա՜ զարբաբին, հա՜զարին,
Սիրտըս յարալու արիր՝
Աչկըս գուլա հա՜ զարին։

Հազարին հազար պիտի,
էրած սրտին ճար պիտի,
Յիս մե էշխի ջունուն իմ՝
Ինձ մե դողրու յար պիտի։

Յարի լիզուն բլբուլ է,
Դաստամազըն սըմբուլ է.
Սայաթ-Նովեն լալիս է,
Մա՞կար ղարիբ բլբուլ է։