Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

57

Ինձ ու իմ սիրեկան յարին մե տարի բերած գիտենաք.
Ախ քաշելեն սըրտիս մեչըն արունն մերած գիտենաք.
Գիշիր ցերեկ յարի խաթրու ջիգարըս էրած գիտենաք.
Աշկըս թաց, բերանըս ցամաք, լիզուս հիդքերած գիտենաք։

Սիրտըս փուրումըս թուլացավ անգալներու զախ անելեն,
Ուշկ ու միտկըս խառնըվեցավ խուռըն-խուռըն խաղ հանելեն,
Աչկեմես ջուհարըն գընաց յարեն կարոտ ախ անելեն.
էլ ապրելու ումիկ չունիմ, իմ օրըս կերած գիտենաք։

էրած խորված ման իմ գալի, մե տիղ չը կա մար ունենամ.
Լիզվով չիմ կանացի ասի, թեգուզ խոսկըս փար ունենամ.
Ափսուսալու հազար ափսուս, յիս էս ղադա դար ունենամ.
էշխեն ուշկ ու միտկըս կապած, ինձ ջըրի տարած գիտենաք։

Սիրտըս փուրումըս սըքուր է, ալ աչկիրըս լաց է անում.
Ծովըն ընգած ամբի նըման դոշս ու յախես թաց է անում.
Հանի փուր մըհլամ իմ դընում, դուգունս էլ խիստ բաց է անում.
Հալվեցա արնաքամ էլա՝ յարես յիդ արած գիտենաք։

Ով տեսնում է, էս է ասում. «վա՜յ քու դարին, Սայաթ-Նովա,
«Համաշա քիզ պիտինք տեսնի աչկըտ արին, Սայաթ-Նովա,
«Ինչո՞վ չելավ, շըռաստ էկար մե լավ յարին, Սայաթ-Նովա
Ումբրըս էրազի պես գընաց՝ ծառըս շըխերած գիտենաք։