Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

58

Գելն ու չոբանը մեկ մեկու ռաստ էկան.
Գելն ասավ՝ «բարով տեհա, չոբան ախպեր»:
Չոբանն ասավ՝ «յիս քու բարովն ինչ կռնիմ,
Վունց քու խերը գուզիմ, վունց քու շառն, անդեր»:

Գելըն ասավ. «մուլափ կուտամ, վուր մթնի,
Ուսուլով ման գու քամ բինետ կու գթնիմ,
Քու շըներու հաչոցեմեն չիմ խրթնի,
Առուտեհան «խերն ու շառը» շանց կուտամ»:

Չոբանն ասավ. «հե՛նց գիդիս ղուրթ քո՞ւն ունիմ,
Մե աչկըս-անգաճըս քու կըռնումն ունիմ.
Ամեն ղոչի գըլխին մե-մեկ շուն ունիմ,
Առուտեհան քիզ թամաշան շանց կուտամ»:

Գելըն ասավ. «վուր ամպը գա ծըմակին,
Ակռեքըս կու գըցիմ ղոչի դըմակիրե...
Կեսը կու խիխտիմ, կեսն էլ իմ քամակին
Մե-մեկ, մե-մեկ սարի ծերին շանը կուտամ»։

[Չոբանն ասավ. «գիդիս անդեր մա՞լ ունիմ],
Ճըտիտ համա էրկըթե կըրկալ ունիմ.
Թե վուր ճանգըս ընգար, յիս իղբալ ունիմ,
Կոմբլիս տակին կընձկընձալը շանց կուտամ»:

Սայաթ—Նովեն ասաց—յիս կարմիր կով իմ,
Կովկիթըս կոտրիլ իմ՝ հարսից խըռով իմ,
Գիլի հիդ բան չունիմ, չոբնին կու գովիմ,
Մե գամ էլա մածնի համը շանց կուտամ։