Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իրիկունը, ուշ ժամանա, գնացի Խաչեր աղայի խցիկը՝ տեսնելու համար, թե ինչպե՞ս է զգում։ Խցիկում չէր։ Դուրս եկա և սկսեցի ման գալ նավի տախտակամածի վրա՝ գտնելու։ Վերջապես գտա նրան նավի առաջամասում: Երբ ինձ տեսավ՝

— Դու ուզում ես ինձ փրկեր: Չե՞մ թողնի,— պոռաց և նետվեց ծովը։

Անմիջապես նավապետը հրամալեց կանգնեցնել նավը,նավաստիները թոկերով նետվեցին ծովը և դարձյալ նավ բերին Խաչեր աղային։ Մեռածի շորերն անմիջապես քննության ենթարկեցին և ոչինչ չգտան, ես էլ ոչինչ չպատմեցի — միգուցե հանցանք լիներ իմ իմաստությունը։

Բոլորն էլ եզրակացրին, թե խեղճ մարդը սիրո զոհ է։

1924 թ.