Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարիչը նայեց աչքերիս մեջ, նայեց այնպես սուր, որ կարծեցի, թե ալքերիցս ներս է մտնում և ձեռս բռնելով ուժգին սեղմեց։

— Ամեն երեկո եկեք մեզ մոտ մինչև գործ գտնեք և դպրոց ընդունվեք,— ասաց։

Ես նրա խոսքի անկեղծության խորապես հավատացի. ոչ մի դանտհական քրքիջ, ոչ մի դիվային հրհռոց։ Բարի էր նա։ Ես նրա դեմքի ոչ մի մանրամասնությունը շեմ մոռացել մինչև հիմա։

Ելա փողոց, անկյունը դառնալիս ետ նայեցի տեսնելու, թե ինչ շենք էր, ուր գիշերել էի. կարդացի — «Գիշերել տուն»։ Առաջին անգամն էր, որ այդպիսի շենքի գոյության մասին գաղափար էի կազմում։

Դեռ անկյունը չէի դարձել, երբ մի երիտասարդ, միջակ հագնված, խոժոռ, իմաստուն աչքերով, մոտեցավ ինձ և բարևեց։ Զարմացա։

— Ես ձեզ ճանաչում եմ,— սկսեց երիտասարդը,— դրա համար բարևեցի ձեզ։

— Զեզ չեմ հիշում,— պատասխանեցի,- ո՞ւր ենք պատահել իրար։

— Հենց այստեղ, հիմա, ես ձեզ ճանաչում եմ, դուք անգործ եք, նոր եք եկել նյու-Տորք, թափառելիս եք եղել գիշերները, քաղցած և առանց բարեկամի։

— Դուք կարդացել եք իմ անկետան, — գոչեցի,— անպայման կարդացել եք։

— Ո'չ մի անկետա չեմ․ կարգացել, այստեղ գիշերողները նրանք են, որոնք անգործ են, անտուն և քաղցած։ Այդպիսիների համար է, որ բուրժուազիան ստեղծել է այդ տունը, այդ սրիկաների փողովն է, որ հիմնվել է և կառավարվում է այդ տունը։

— Ւնչու սրիկաներ, չէ՞ որ լավ բան է, երթ՜ անգործները դուրսը չեն մնում այս ցրտին։

— Այո, լավ բան չէ, այդ տները, նրանց վարիչների, լավ վերաբերմունքը մեղմում են անգործների բարկությունը, կոտրամ են նրանց ըմբոստության, ընդվզումի թափը, — համոզված հարեց երիտասարդը։