Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ճիշտ եք, երեկ շատ էի բարկացել, բալց այսօր ոչ մի բարկություն չունեմ։

— Տեսնո՞ւմ եք տեսնո՞ւմ եք, այդպես են մեզ խաբում, այդպես են մեղ թուլացնում։ Ես չեմ ասում, որ է՞լ մի մտնեք այդտեղ, քանի անգործ եք՝ օգտվեցե՞ք այդ հարմարաթյունից, բայց մի մոռանաք, թե ինչու է ստեղծված այդ գեղեցիկ և կեղծավոր տունը։ Դա օպիում է, դա ավելի վատ տեսակի օպիում է, քան եկեղեցին, կրոնը։

Էլ չպատասխանեցի, համոզվեցի ես այդ երիտասարդին։

Քանի խոսում էր, նրա աչքերը բոցավառվում էին, հոնքերը կիտում էր։

— Ներսը էլ գիշերող մնա՞ց,— հարցրեց նա։

— Ոչ, ես վերջինն եմ,— պատասխանեցի։

— Մնաք բարով, բարեկա՜մ,— ասաց երիտասարդր, սեղմեց ձեռքս և արագ քայլերով հեռացավ։

Նա մասնավորապես կանգնած էր այնտեղ, որպեսզի բոլոր գիշերողներին իրազեկ դարձնի բոլրժոլական կեղծ համբույրի ձևերին։

Հանրային պարտեզից անցնելիս՝ լքված մի լրագուր վերցրի նստարանի վրայից և սկսեցի կարդալ «Ուզվում է» բաժինը, ոչ մեկը հուսալից չէր, հանկարծ աչքիս հանդիպեց մի մեծատառ «Ուզվում է»։ X եկեղեցին ուզում էր ամեն տեսակ ցածր մասնագետներ՝ տեղավորելու համար նրանց։ Վազեցի X եկեղեցին. բավական բազմություն կար։ Սպասեցի մինչև հերթս հասավ և մտա ներս։ Դա մի մեծ սրահ էր, ուր նստած էին 7-8 բողոքական քարոզիչներ, աոանձին սեղաններով իրարից բավականին հեռու։ 3-րդ սեղանն ազատ էր․ մոտեցա և բարևեցի։ Սա մի սափրված մարդ էր, շատ մաքուր օձիքով և շապիկով, լայն թևնոցներով։ Նա զբաղված էր սեղանի վրա դրված իրերը, որոնք շատ սիմետրիկ դարսված էին, ավելի և ավելի սիստեմատիկ դարսելով։ Բարևս քաղաքավարությամբ ընդունեց և աոաջարկեց ինձ գրավել իր սեղանի կողքին դրված աթոռը։ նստեցի։

— Ի՞նչ մասնագիտություն ունեք,— հարցրեց։

Նորից այգ չար, դաժան հարցումը, մտածեցի և վայրկենապես որոշեցի ճիշտ ասել.