Բրեմըրը չկար, վազ էր տվել «մագամների» մոտ, որոնց ոռնոցը ես լսում էի երբեմն ալեկոծության ժամանակ։
Ես և Պրոդոբոբոբոբոլոսը էլի բարձրանք նավի տախտակամածի վրա։ Օվկիանոսը բոլորովին հանգստացել էր, արևն իր ամբողջ փառքով, որ հազվագյուտ է դեկտեմբերյան դաժան օրորին, փռվել էր օվկիանոսի վրա, ծույլ–ծույլ օրորվող ջուրը տեղ–տեղ փայլում էր ադամանդի նման և անդրադարնալով արևի շողը՝ խտխտացնում էր մեր աչքերը, ինպես հայելուց անդրադարձնող լույսի ճաճանչները: Հսկա ձըկներ գլուխները վեր էին բարձրացնում, թռչւմ էին օդի մեջ, կոր գիծ կազմուն և էլի մխրճվում իրենց լույծ և անհատակ անկողինը: Նավը մաքրվել էր, ինչպես նոր սրբած ապակի, ամբողջ մարմնով նա լողացել էր ջրում, իսկ հիմա հաթական, հանգիստ օրօրումով ճեղքում էր օվկիանոսի անհուն տարածություն:
-Նավի ետևը երկար, սպիտակ ճանապարհ է բացվել, տես,-ասացի Պրոդոբոբոբոբոլոսին:
-Ետևը
-Այո, ետևը
-Դեպի ետ երբեք չեմ նայի, մինչև անգամ դժվարությամբ եմ դիսում նավի երկու կողքեը,- պատասխանեց նա:
-Ինչու՞
-Չէ որ մեկը ետևը Հունաստանն է. եռբեք չեմ ցանկանում վերադառնալ Հունաստան, մինչև անգամ հայացքով:
- Ես դ՛եզ բոլորովին չեմ հասկանում,- ասացի,- բացատրեք ինձ հայրենիքը, արվեստի և փիլիսոփայության հին հայրենիքը:
- Արվեստի և փիլիսոթայության հը,- ցավագին ծիծաղեց Պրոդոբոբոբոբոլոս,- ինչ արվեստ, ինչ հայրենիք,այտեղ հազարավոր ավազակներ կան, որոնց գլխավորներն են Վենիզելոսը և Կոստանդին թագավորը, ուրիշ ոչինչ:
-Խնդրում եմ՝ բացատրեք:
-Գնանք քարտ խաղանք,- վերջապես նա:
Կամրջի վրա մենք հանդիպեցինք Բրեմըրին և Բալթաճիսին, իջանք կաբինը և շարունակեցինք քարտ խաղալ:
Կամրջակի վրա մենք հանդիպեցինք Բրեմըրին և Բալթ