Պարտություն փիլիսոփայական ֆրոնտում
Ամառվա արձակուրդին անգործ էի և պաշտոն էի փնտրում:
--Մեռելաթաղի գրասենյակում միշտ էլ գործ կլինի,-- ասաց ընկերս,-- թերթն աչքի անցրու և կգտնես:
Առավոտյան կանուխ գնեցի մի թերթ և «ուզվում է»բաժնում կարդացի՝ «Ուզվում է մի պաշտոնյա մեռելաթաղի գրասենյակի համար, երեկոյան ժամը 8-ից մինչև 11, միայն պետք է պատասխանի հեռախոսին»:
Դիմացի և ստացա պաշտոնը: Անակնկալ եղավ առաջարկված շաբաթականը՝ 25 դոլլար: Ամբողջ օրն աշխատողները հազիվ շաբաթը 15 դոլլար էին ստանում:
Այդ իրիկունն իսկ գործի անցա: Հետո տարի Դանթեի Հատորները և սկսեցի կարդալ և ուսումնասիրել:
Գործս լավ էր գնում: Հեռախոսի զանգն ամբողջ երեք օր չզանգահարեց, և ես խորասուզվեցի Դանտեի ուսումնասիրության մեջ, անտառի ծակից մտա և դուրս եկա մինչև Բեատրիչեի ներկայության, երկնային լույսերի ծովում:
Գործն սկսելու երկրորդ օրը եղբայրս ինձ հանդիպեց և հարցրեց.
--Ուր ես ծառայում:
--Մեռելաթաղի գրասենյակում:
--Ուրիշ գործ չկարողացար գտնել:
--Ուրիշ գործ չեմ էլ ուզում,-- պատասխանեցի,-- դու