Դուրս եկանք հիպպոդրոմից: Ես տիկին գրի տաքսիի մեջ:
Արցունքների միջից նա հազիվ շշնջաց.
— Շնորհակալ եմ, բարի գիշեր...
— Բարի գիշեր, Բինտ - էլ - Թալիբ, — ասացի և փակեցի տաքսիի դռնակը:
4
Մի քանի օր անց` տիկին Շիլդը հեռախոսեց ինձ:
— Այս երեկո եկեք մեզ մոտ, ամուսինս ցանկանում է ձեզ հետ ծանոթանալ ավելի մոտիկից, — ասաց տիկին Շիլդը:
— Շատ լավ, կգամ, — պատասխանեցի:
Հեռախոսի լսափողից զգացի խորին բավականության մի շշնջյուն: Կարծես զգացի արաբուհու ջերմությունը:
— Այսօր գնացի « Կ ո ն ս տ ա ն տ ի ն ո պ լ » սրճարանը և սուրճ վերցրի, երեկոյան ես ինքս կպատրաստեմ, կխմեք:
— Ուրախությամբ, ուրախությամբ:
— Շուտ եկեք, մի ուշանաք:
— Ե՞րբ է տուն գալիս մր. Շիլդը:
— Առհասարակ ժամը 7-ին:
— Ես կգամ ժամը 6-ին:
— You are so good, so good[1], — բացականչեց արաբուհին:
— Իսկ դուք այնքա՛ն թուխ եք, — պատասխանեցի:
Երեկոյան ժամը 6 - ից մի քանի րոպե առաջ ես արդեն Մենհետտընումն էի: Ուղղակի դիմեցի դեպի տիկին Շիլդի բնակարանը: Դուռը բաց արավ արաբուհին ինքը և արձանի նման կանգնեց: Շեմքի վրա ես սպասեցի և գրկեցի նրան իմ նալվածքով: Նա գինեգույն երկար և թեթև շապիկ էր հագել և լայն գոտիով կապել մեջքը, ուրիշ ոչինչ չուներ հագին:
— Հը՛լո...
— Հը՛լո...
Նա դուռը փակեց ետևիցս, կանգնեց դռան հենած և սկսեց ինձ նայել երկար:
- ↑ Դուք այնքան բարի եք, այնքան բարի (անգլ.)