― Սիրելիս, ինչու՞ ես բարկանում, թող մի քիչ սպաի և գնա,- ասաց:
― Ինչ՞ու պետք է սպասի, ես նրան պատասխանել եմ՝ չեմ կարող:
― Կձանձրանա և կգնա:
Հայրը վեր կացավ, հրացանը պատից վար առավ և վայրկենաբար դուրս թռավ: Ո՜չ Գերտրուդը և ո՜չ էլ մայրը չկարողոցավ նրան բռնել: Հայրը կանգ առավ պատշգամբի վրա և գոչեց.
― Ջենտլմեն, եթե չգաք, ձեզ կխփեմ:
Ճաղատ գլխով երիտասարդը քմծիծաղով հեռացավ բակից: Հայրը ներս եկավ և տեսավ, որ կինը, Գերտրուդի հետ ծնկի եկած, աղոթում էր: Ֆերմերի պապերը կռվել էին հնդիկների և բնության տարերքի դեմ, բայց զգացվեց, նետեց հրացանը, մոտեցավ իր երկու հարազատներին, փաթաթվեց նրանց վզերին և երկար համբուրեց:
Երկրորդ օրը Գերդրուդը հանդիպեց ճակատ գլխով երիտասարդին գյուղամիջում: Նա խոսում էր գյուղացիների հետ և բացատրում իր վաճառած ավտոմոբիլի առավելությունները: Երբ երիտասարդը տեսավ Գերտրուդին, նրա ատամները նորից ցցվեցին: Այս անգամ երիտասարդը գլուխ տվեց. Գերտրուդը չուզեց պատասխանել: Հիշեց իր հոր զայրույթը, հրացանը, մորը և իրենց հուսահատական աղոթքը, բայց երիտասարդը կանգնեցրեց նրան:
― Ինչ՞ու հայրդ այդքան չարացել է,- հարցրեց նա:
― Նա չի սիրում, երբ մարդիկ նեղություն են պատճառում իրեն,- պատասխանեց Գերտրուդը:
― Ես ուզում եմ նրա սխալը հասկացնել, մի ավտոմոբիլ ահագին գործ կտեսնի:
― Բայց մենք փող չունենք, մի ձին էր բավական է:
― Ես փող չեմ ուզում, թող առնի ավտոմոբիլը, երբ որ կարող կլինի, այն ժամանակը թող վճարի:
Գերտրուդը զարմացավ, որ իր հայրը չէր համաձայնել այդ պայմանների հետ: Իսկույն վազեց տուն, հայտտնեց ամեն ինչ իր մորը: Մայրն էլ զարմացավ:
Երեկոյան Գերտրուդը և մայրը պատմեցին ֆերմերին,