քսում։ Այդ բոլոր գործողությունը կատարվում էր պրիմիտիվ անմեղությամբ, որովհետև մր. Հոպկինսը վաղուց մոռացել էր իր անասուն լինելը։
Երբ երկու ժամը վերջացավ, տիկին Չեպմենը ոտի կանգնեց, հոգնած և ձանձրացած, առանց աղմուկի վերցրեց սեղանի վրա դրված 1000 դոլլարի չեկը և հեռացավ՝ չխանգարելու համար մր. Հոպկինսի քունը։
Մր. Հոպկինսն իր քարտուղարի միջոցով նամակ էր գրում Վիսբադեն, իր կնոջը, որ բժիշկներին հաջողվեց մի քնաբեր դեղ գտնել, և ինքը վերջերս քնում է։
Երբ տիկին Չեպմենը վերադարձավ «Ուալդորֆ-Աստորիա» հյուրանոցը, մր. Կուլինզն արդեն վերադարձել էր և իրեն անհանգիստ էր զգում տիկին Չեպմենի ուշանալու համար։
Մր. Կուլինզը գրկեց տիկին Չեպմենին, և մինչև կեսգիշեր չքնեցին նրանք։
Տիկին Չեպմենը մր. Հոպկինսին քնեցրեց, իսկ մր. Կուլինզին չթողեց, որ քնի։ Մի շաբաթը լրանալուց հետո՝ մր. Կուլինզը հայտնեց տիկին Չեպմենին, որ իր առևտրական գնումները վերջացել են, և պետք է մեկնի։ Տիկին Չեպմենն առանց պատասխան տալու տխրեց, և մր. Կուլինզը նշմարեց, որ տիկինը երկու կաթիլ արցունք է կախել իր սև և խոշոր աչքերից։ Մր. Կուլինզը խոստացավ նրան շուտով վերադառնալ առևտրական գործերի պատրվակով ու մի քանի օր ևս անցկացնել իր հետ և խնդրեց նրանից իր հասցեն։
— Հասցեի կարիք չկա,— պատասխանեց տիկին Չեպմենը,— ես կիմանամ, թե դուք երբ կլինեք Նյու-Յորքում։
Մր. Կուլինզը չստիպեց, որովհետև ճիշտ էր տիկին Չեպմենը։ Երբ մր. Կուլինզը Նյու-Յորք էր գալիս, իր գալուց երկու օր առաջ իր պատկերն էին հրատարակում Նյու-Յորքի թերթերը և հայտարարում նրա գալը։
Տիկին Չեպմենը հրաժեշտ տվեց մր. Կուլինզին և հեռացավ հյուրանոցից։
Մր. Կուլինզն իր փոքրիկ պայուսակի մեջ տեղավորեց իր շապիկները, օձիքները, գուլպաները, թաշկինակները և