Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեզ թուրքական սուրճ խմելու, բայց, ճշմարիտն ասած, չհամարձակվեցի։

— Այստեղ կա՞ն սրճարաններ,— հարցրեց տիկին Շիլդն անձկագին։

— Այո, կան։

— Գնանք,— առաջարկեց տիկին Շիլդը մանկական ուրախությամբ։

Մենք միասին գնացինք «Constantinople» ճաշարան-սրճարանը, որտեղ թուրքական լավ որակի սուրճ էին մատակարարում:

«Կոնստանտինոպլ»-ում տիկին Շիլդը պատմեց, որ իր ամուսինը, լինելով ջայլամի փետուրի վաճառական, փետուրի գնումներ կատարելու համար հաճախ այցելել է Արևելք՝ Արաբիա, Հաբեշստան, Եգիպտոս, մինչև անգամ Հնդկաստան։ Ինքը եղել է մի որբ աղջիկ, գրեթե փողոցներում թափառելիս, մր. Շիլդը տեսել է իրեն, հավանել և առաջարկել է գալ Ամերիկա և ամուսնանալ իր հետ։

— Աղքատ էի, ընդունեցի մր. Շիլդի առաջարկությունը և ահա նրա կինն եմ,— վերջացրեց տիկին Շիլդը։

— Բայց ի՛նչ բախտավոր եք, տիկին,— հարեցի անմիջապես,— որբությունից և աղքատությունից հետո՝ այս հարստությունը, այս ճոխությունը և...

— Խնդրում եմ չխոսել այդ հարստության մասին,— ընդմիջեց տիկին Շիլդը,— ես կարոտել եմ Արաբիան, կարոտել եմ մեր լեզուն։

Նրա տխրագին աչքերում ես տեսա այն արևի շողերը, որ այրում են արաբական ավազուտները։

— Ես կոչվում էի Ելղեմե Բինտ-էլ-Թալիբ[1]. այժմ ինձ միսիս (տիկին) Շիլդ են կանչում. անցել են տարիներ, և տակավին չեմ կարողացել վարժվել այդ անվան։ Մր. Շիլդն ինձ այնքան է սիրում, որ ճգնում է Նյու-Յորքն ինձ համար ջեննեթ դարձնել, բայց իզուր։

Երբ տիկին Շիլդը խոսում էր, ինձ այնպես էր թվում, որ մի մենավոր արմավենի, հեռավոր անապատում, արտասվում

  1. Ելղեմե դուստր Թալիբի։