Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես ստացա, ըստ պայմանագրի, գալիք հինգ ամսի իմ շաբաթականները և այդ խոսակցությունից կես ժամ անց թողի այդ առևտրական տունը ընդմիշտ։


6

Ինձ մտահոգում էր այն միտքը, թե ինչպես կարող էի տեսնել Բինտ-Էլ-Թալիբին։ Վտանգավոր էր հեռախոսելը, մի գուցե մր. Շիլդին հանդիպի, և ես պատճառ լինեի ընտանեկան նոր անախորժությունների։ Հեռախոսով դիմեցի վաճառատան արևելյան գորգի բաժանմունքում ծառայող հայ վաճառողին և խնդրեցի, որ եթե տիկին Շիլդը որևէ լուր թողնի, բարեկամաբար ինձ հայտնի։ Հայ վաճառողը խոստացավ անել այդ։

Սի քանի օր հետո, հենց այդ միջոցով, ես արաբուհուն պատահեցի «Կոնստանտինոպլ» սրճարան-ճաշարանում, և որոշեցինք գնալ մի «Չոպ-Սուի»[1]։

Երբ մենք առանձնացանք «Չոպ-Սուի»-ի առանձնասենյակում, պարզվեց, որ արաբուհին հանկարծակիի էր եկել՝ իմանալով հայ վաճառողից, որ ես այնտեղ չեմ ծառայում, ապա պարզվեց, որ ոչ մի տեղեկություն չունի իմ և մր. Շիլդի ընդհարման մասին։ Մր. Շիլդը ոչ մի ակնարկություն անգամ չի արել իր կնոջը իմ մասին։ Երբ մր. Շիլդը այն գիշեր տուն է վերադարձել, Բինտ-Էլ-Թալիբը նրան հարցրել է.

— Տարի՞ք մինչև տունը։

— Այո, տարի, ի՛նչ համակրելի անձնավորություն է,— պատասխանել է մր. Շիլդը իր տիկնոջ։

Մր. Շիլդը մտածել է վերացնել մեջտեղից ֆիզիկական հարմարությունները և վերջ տալ հարցին։

Այս իրողությունը պարզվելուց հետո՝ արաբուհին լցվեց խոր զայրույթով։

— Ես կարծում էի, որ քաղաքակրթված երկրում եմ գտնվում, այդպես ասում են Արաբիայում, այնտեղ կնոջը

  1. Չինական ճաշարան։