Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գրել-կարդալ որ չի սորվավ, ըսել է էշ է, մարդ չի դառնար,— պնդեց Փալանճի Գրիգորը։

Թուրվանտան Քորոն թեթև ծիծաղեց և ասաց.

— Դուն ըլ կարդալ գրել չես գիտեր, դո՞ւն ըլ էշ ես, քա՛։

Փալանճի Գրիգորը լռեց։

Եվ Թորիկը շարունակեց դպրոցը, մինչև պարոն Աշուրն ինքը վերջնագիր տվեց, թե Թորիկն այնքան դասարան չի փոխել, որ այժմ փոքրերի հետ դասընկեր է դարձել և այլևս չի կարող պահել դպրոցում։

— Կհիշե՞ս, կնիկ, հարն ըլ քիչ մը դանխաֆա[1] էր,— ասաց Փալանճի Գրիգորը։

— Մեռած մարդու վրա չեն հաչեր,— կշտամբեց Թուրվանտա Քորոն։

Ի վերջո Փալանճի Գրիգորն առաջարկեց. 

— Տանիմ իմ խանութ, թող իմ արհեստս սորվի, մարդ դառնա ընծի պես։

Թուրվանտա Քորոն այս անգամ համաձայնեց, որովհետև Թորիկի քթի տակ արդեն սևին էր տալիս, ձայնը հաստացել էր, և վերջնականապես պարզ էր, որ ուսման ոչ միայն սեր չուներ, այլև հարմարություն։


Զ

Առաջին օրը Փալանճի Գրիգորը խանութում Թորիկի գլխին երկար-բարակ խրատ կարդաց.

— Թորիկ, յավրում, արհեստին մենծ ու պզտիկը չի կա, ամեն արհեստ իրեն արժեքն ունի, ինչու որ ամեն արհեստ մարդս աղքատութենե կազատե, ուրիշին կարոտ չըներ, փալանճիությունն ըլ արհեստ է և շատ աղեկ արհեստ է, հըլե հարցուր թե ինչո՞ւ։

— Ինչո՞ւ, Գրիգոր աղա։

— Ինչու որ գործդ մարդու հետ չէ, իշու հետ է։ Ինչո՞ւ

  1. Բթամիտ, տխմար։