Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէ, ղուրբան, չէ։

Իսկ Անժելը, հուլիսի կեսերին, նստած տան ետևում, երկու-երեք սավան մեծությամբ պարտեզում, իր խնամած բաց կապույտ ծաղիկների դիմաց, փոքրիկ շապիկներ էր կարում իր մանուկի համար, որ արդեն թպրտում էր սրտի տակ և հաճախ ուժգին հարվածներով խփում էր մոր փորի պատերին, որից մայրը ժպտում էր կապույտ և նվաղկոտ աչքերով։ Կյանքը Անժելի համար բաց կապույտ ծաղիկների բույրն էր և բաց կապույտ ծաղիկների շողը։