Այս էջը հաստատված է
ԴՈԿՏՈՐ ԲՈՒՐԲՈՆՅԱՆ[1]
«Մեր շատախոս ցեղի մեջ կան անհատներ, որոնք,
առանց դիմադրության, պիտի ընդունեին մահապատժի
չարչարանքը, եթե անոնց թույլ տրվեր կառափնատի
բարձունքեն ճոռոմ ճառախոսություն մ'արաասանել՝
առանց երկյուղի, թե Սանտերի թմբուկները պիտի
ընդհատեին իրենց ճարտարաբանությունը»:

ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ
1
Թեև առասպելներ և զրույցներ չկապվեցան իր հայտնության շուրջը նախօրոք, բայց մանուկի ծնունդը բոլորովին աննշան չանցավ։
Մայրը ծննդաբերությենե յոթ ժամ առաջ ֆիզիկական անխուսափելի ցավեր զգաց, որուն համար մոտիկ հարևանները կանչվեցան, ինչպես և ժողովրդական դայեկ մը (մանկաբարձուհի), և գիշերվան ժամը 11-ին ծնավ մանուկը Խարբերդի Չմշկածագ ավանին ամենաբուրժուա տան ներքնահարկին մեջ։
- ↑ Այս վեպը առանձին գրքույկով տպագրված էր 1921-ին Պոլսի մեջ «Հայաստանի Տոն-Քիշոթը» անունով, բայց հեղինակի կողմեն արգիլվեցավ անոր հրապարակ դրվիլը տպագրական անճոռնի սխալներու պատճառով։ (Ծանոթ. հեղ.):