Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանուկը իր արևային կյանքի առաջին րոպեին իսկ... զայրացավ և դայեկին գրկին մեջ, աղված ժամանակ, ռազմական ճիչեր արձակեց։

Դայեկը, որ շատ փորձված կին էր՝ զարմացավ...

— Զալըմ տղա է, ըսավ դայեկր, եթե մեծնա, ի՞նչ պիտի ըլլի։

Ըստ հայկական քրիստոնեական սովորության՝ ծնունդեն ութն օր հետո մկրտեցին մանուկը և անվանակոչեցին զայն Տիրատուր։

Տիրատուր չէր լար, այլ կը զայրանար և կը ճչեր իր հայտնությունը զգացնելով ոչ թե միայն տան անդամներուն, այլև հարևան բոլոր տուներուն։

Եթե անիկա լեզու գիտնար՝ պիտի աղաղակեր։

— Ահա ես եմ որ հայտնվեցա։

Իր ծնունդի գիշերը պատահեցավ դեպք մը, որ անմիջապես կերպարանափոխվեցավ... զրույզի։ Իր ծնողները, քույրերը, եղբայրները և բոլոր հարևանները ապշեցան-մնացին։ Զրույցը բնականորեն խոշորացավ և սկսավ պատկառանք ներշնչել։

Իր ծնունդի գիշերը աքլորները իրենց բույներուն մեջ կանչեցին... մինչև առավոտ։

Ահա այդ դեպքը...

Շատերը կես-գիշերեն հետո արթնացան և նստեցան իրենց անկողիններուն մեջ, խաչ հանեցին և մրթմրթացին քիթներուն տակ։

— Օր մը օրանց աքլորները այսպես չէին կանչեր, ի՞նչ է պատահեր։

Անոնք չէին գիտեր, որ ծնած էր... Տիրատուրը։

Բայց հաջորդ առավոտ դայեկը մեկնաբանեց աքլորներու կանչը.

— Ակոբ աղային նոր ծնած տղուն համար էր, ըսավ դայեկր, հայվանները մեզմե աղեկը գիտեն, ատոր համար կը կանչին։

Բոլորն ալ հավատացին դայեկին և իրարու ալ հավատացուցին։

Այս եղավ Տիրատուրի կյանքին առաջին զրույցը, որուն