պետության Բուրբոնյան արքայական տան պատմության, որուն մեջ հատկապես իր ուշադրությունը գրաված էր Լյուդովիկոս ԺԴ, նշանավոր Լուի Կատորզը։
Հայրը պատահականորեն չկոչեց իր տղան Բուրբոն։ Փոքրիկ Տիրատուրը հինգ տարեկանեն սկսավ տանը մեջ պոռալ.
— Ես եմ...
Ակոբ աղան անմիջապես հիշեց Լյուդովիկոս ԺԴ-ի խոսքը՝ «L’étai c'est moi-» (պետությունը ես եմ) և երբ գտավ, որ իր Տիրատուրն ալ միևնույն ծանրությամբ և գոռոզությամբ «ես եմ» կը հայտարարե՝ զայն կոչեց Բուրբոն։ Տան բոլոր անդամները և հարևանները, առանց հասկնալու Բուրբոն անունին պատմական նշանակությունը՝ հետևեցան Ակոբ աղային և հետզհետե ամբողջ ավանն ալ։
Ահա թե ինչպես Ֆրանսական մեծ հեղափոխությամբ, արյան հեղեղներով վերջ գտած ամենահզոր արքայական տուներեն մեկը դարձյալ հարություն առավ Փոքր Ասիայի ամենախուլ և ետ ինկած ավանի մը մեջ հանձին... փոքրիկ Տիրատուրի։
Ատենե մը հետո միայն տան անդամները, ընտանիքի մոտիկ բարեկամները և Տիրատուրը մկրտող քահանան գիտեին անոր իսկական անունը։
Երբ քիչ մրն ալ մեծցավ Բուրբոն, հետամուտ եղավ հասկնալու հորմեն իր անունին նշանակությունը։ Հայրը անոր պատմեց Լուի Կատորզի պատմությունը։ Փոքրիկ Բուրբոնի մատաղ իմացականության վրա խոր տպավորություն ներգործեց «պետությունը ես եմ» հայտարարությունը և անկե հետո ինքն ալ ավելի շեշտավոր և ավելի կոկոզավիզ կրկնեց զայն տան մեջ և ընկերներու առջև։
Երբ անիկա հայտարարեց՝ «ես եմ», իր տունը արձագանքեց. «դուն ես»։ Կամաց կամաց բոլորն ալ հավատացին որ՝ անիկա է։
Ծխական վարժարանի մեջ խաղի ժամանակ Բուրբոն կը հրամայեր. «Ես պիտի ըլլամ ձեր առաջնորդը»։ Եվ առանց հավանություն ստանալու՝ «Բերդ» խաղալու համար կձեռնարկեր