Դաշնակցության Պոլսո պատասխանատու մարմինեն հետևյալ բովանդակությամբ.
- Ընկեր Ֆանթազիո,
- Տեղվույդ հեղափոխական ուժերու աջուկցաթյամբ բանտարկեցեք և խստիվ պատժեցեք այդպիսի տիպերը:
- Կեցցե՜ Ազատությունը:
Պոլսի պատասխանատու մարմինը նաև դիմեց Պոլսի Իթթիհ ատ Վե Թերագգը օսմանյան կոմիտեին հեռագրելու Խարբերդի իր մասնաճյուղին աջակցելու համար ընկեր Ֆանթազիոյին։ Խարբերդի իթթիհատականները իրենց Պոլսի մարմինեն հեռագիրը ստանալուն պես՝ փութացին գտնել Ֆանթազիոն։
Ֆանթազիոյին շիշ նետող մարդը, Ազնավուրյան էֆենտին, իր բոլոր արբանյակներով մյուս օրը քշվեցավ, բայց այդ գիշերը Ֆանթազիոն վախնալով ժողովուրդի ցասումեն՝ փախավ ուրիշ քաղաք։
Դոկտ. Բուրբոնյանը մտադրեց մտնել իր ծննդավայրը։ Անիկա փոխեց իր զգեստները, դարձյալ հագավ արաբական ձիավորի տարազը և մտածեց ի՞նչ ձևով ներս մտնել։
— Բոլորը ինձ պիտի հնազանդին, սկսավ խոսիլ ինքնիրեն, ամբողջ քաղաքը պետք է դաշնակցական ըլլա և ինձ ծաղկեփունջեր նվիրե, ինչպես առաջ, երբ տակավին ես դոկտոր չէի։
Մտածեց նաև իր ընտանիքը փոխադրել տալ մի ուրիշ տուն, բայց բարեբախտաբար գտավ, որ իրենց տունեն ավելի լավ տուն չի կար փոքրիկ քաղաքին մեջ։ Կանչեց գյուղացի մը և անոր հրամայեց.
— Կերթաս մեր քաղաքը, կը հասկնա՞ս։
— Հրամայեր եք, էֆենտի։
— Դոկտոր էֆենտի, սաստեց Բուրբոնյանը խեղճ շինականին։ (Շինականը կանգնած տեղը ցնցվեցավ