Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տղաներն սկսեցին իրենց զվարճությունները դահլիճում, զվարճություններ, որոնք ուրիշ բան չէին, եթե ոչ անկրթություններ՝ ծխել, ծխախոտի քիթերը նետել հատակին, գորգերը տակնուվրա անել, բարձերն իրար նետել և վերջապես հայելին կոտրել։

Գոգոն երկար ժամանակ լսում էր աղմուկը, բայց զսպում էր իրեն, մայրս այդպես էր պատվիրել, բայց երբ զգաց, որ դահլիճը գլխիվայր էր դառնում, բարձրացավ դահլիճը և բոլորին մեկ-մեկ դուրս վռնդեց։

Լևոնն ամոթահար և անկարող՝ սկսեց շրթունքները կծոտել։ Հորս ողջության անպայման կտաներ այս ամոթահարությունը, բայց նրա մահից հետո՝ երբեք։

— Այս տանը տերերեն մեկը ես եմ, ծառան իրավունք չունի խառնվելու,— գոռաց Լևոնը, երբ ընկերներն արդեն տնից հեռացել էին։

— Մեկն էլ ես եմ,— պատասխանեց Գոգոն։

— Դուն չես:

— Ես եմ։

— Դուրս պիտի ելլաս տունեն,— գոռաց Լևոնը։

Այս առաջին «պետական հարվածն» էր ընդդեմ Գոգոյի իշխանության։ Գոգոն լռեց։ Լռեց ոչ թե նրա համար, որ չէր կարող պատասխանել, այլ լցվեց դառն վշտով. 40 տարի հավատարմությամբ, գերագույն ազնվությամբ, բարձրագույն անկեղծությամբ ծառայել էր այդ տանը, հենց իրեն՝ Լևոնին, մեծացրել էր իր թևերի և ուսերի վրա և հանկարծ այս անլուր կոպտությունը։ Վիշտը կաթիլ առ կաթիլ լցվեց նրա աչքերում, դեմքի ամեն մի խորշոմում, ամեն մի կնճիռում, վիշտ, որ ծովանում է մարդու դեմքի վրա սրտի կոտրվելուց։

Լևոնը շարունակում էր գոռալ.

— Դուրս պիտի ելլա տունեն։

Մեծ եղբայրս՝ Հակոբը, միջամտեց, ուզեց լռեցնել Լևոնին, բայց Լևոնը զգացնել տվեց, որ «Հակոբ, Գևորգ և Լևոն ժառանգորդք են տանս այսորիկ»։

Մայրս այս անգամ միջամտեց, վերին աստիճանի գոհ