Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետզհետե նոր ամբոխ հավաքվեցավ դռան առջև և անհանգիստ՝ տեսնելու դոկտ. Բուրբոնյանը։

Հայրը խնդրեց իր տղային ելլել տանիքը՝ որպեսզի զինքը տեսնելու համար անհանգստացող ամբոխը գոհացում ստանար։ Դոկտ. Բուրբոնյանը անմիջապես ցատկեց դեպի տանիքը և ողջունելով ամբոխը՝ ըսավ անոնց.

— Ես շատ զգացված եմ, որ դուք այնքան խանդավառորեն կուզեք ինձ տեսնեք, մեկը՝ որ ձեզի բերած է ազատությունը։ Դուք ազատ եք հավիտյան, ոչ ոք կրնա դպչիլ ձեր քաղաքացիական իրավունքներուն։ Դուք այլևս գյուղացիներ չեք, այլ քաղաքացիներ։

Գյուղացիները զարմացան...

Իրիկունը հայ-կաթոլիկներու կողմեն իր մոտ եկավ հինգ հոգիե բաղկացյալ պատգամավորություն մը և հայտնեց որ հիսուն տուն հայ-կաթոլիկները կը դառնային իրենց մայր եկեղեցիին գիրկը և կընդգրկեին Դաշնակցության ծրագիրը։

Դոկտ. Բուրբոնյանը կարծեց ամենամեծ հաղթությունը տարած ըլլալ և անմիջապես հեռագիր մը խմբագրեց Պոլսի «Ազատամարտ» թերթին հետևյալ բովանդակությամբ.

«Ազատամարտ»-ի խմբագրություն,
Գաղափարի ընկերներ.
Ես հասա իմ ծննդավայրը, ազատությունը տարածեցի բոլորին վրա: Ինձ մեծ շքով ընդունեցին: Հայ-կաթոլիկ հիսուն տուն վերադարձնել տվի Մայր Հայաստանյայց Կաթողիկե եկեղեցիի գիրկը և ընդունել տվի Հ.Հ. Դաշնակցության ծրագիրը:
Մենք նվաճեցինք Հռովմը,
Անկցի՜ պապականությունը,
Կեցցե՜ Դաշնակցությունը:
Անձնվեր ընկեր ԱՐՔԱՅԱԶՆ

Դոկտ. Բուրբոնյանը իր ծննդավայրին մեջ «Ռազմիկ» Դաշնակցական խումբը կազմակերպելե հետո՝ անցավ Խարբերդ։ Իր ականջին արդեն հասած էր ռուսական ցարիզմի