Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ահաբեկյալներուն հանդիպելով ամեն գյուղ և քաղաք և խոսելով մխիթարական ճառեր։ Ամեն քաղաքե և գյուղե իր պարտականությունը սեպեց հեռագիրներ ուղղել Պոլսո «Ազատամարտ» օրաթերթին և Օսմանյան պառլամենտի հայ երեսփոխաններուն։ Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի ցուցակներուն մեջ նշանակված էր դոկտ. Բուրբոնյանը բժիշկներու կարգին առանց գիտնալու, որ Բուրբոնյանը բժիշկ չէր, այլ դոկտոր...

Ահավասիկ մեկ քանի նմուշներ իր քաշած հեռագիրներեն:

«Ազատամարտ»-ի խմբագրություն.
Հասա Ադանա և ականտես եղա ահավոր և անասելի կոտորածեն ազատած բեկորներու, որոնք մերկ և անօգնական կը թափառեին հրդեհված քաղաքի փողոցներուն մեջ: Ես կատարեցի իմ ընկերական պարտականությունս մխիթարելով զանոնք և արթնցնելով անոնց մեջ վրեժի զգացումը։ Կաշխատիմ գտնել հանցավորները և անձամբ պատժել: Հանցավորները հազարավորներ են: Ես այստեղ բոլորին վրեժը կը լուծեմ: Ինձ ուղարկեցեք պետք եղած հեղինակությունը:
ԱՐՔԱՅԱԶՆ
«Ազատամարտ»-ի խմբագրություն.
Ես տեսա իմ աչքովս հարուստներ աղքատացած և աղքատներ հավասարած հարուստներուն...
Մեզ թող կոտորեն, բայց մենք նորեն կը ծնինք:
Կեցցե՜ Կիլիկյան թագավորությունը:
ԱՐՔԱՅԱԶՆ

Դոկտ․ Բուրբոնյանը քիչ մը ընկճված եղեռնի պատկերներեն, քիչ մըն ալ մխիթարական և հուզիչ ճառերու մեծամբոխ մը չգտնելու հուսախաբութենեն, որոշեց դուրս գալ Ադանայեն և երթալ դարձյալ Տիգրանակերտ։ Անիկա ուզեց պատճառաբանել իր դուրս գալը և հեռագրեց դարձյալ «Ազատամարտ»-ի խմբագրության հետևյալը.