Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բուրբոնյանը քիչ մնաց ցատկեր և Կարոն համբուրեր, երբ անիկա զինքը խումանտար կոչեց։ Աչքերը փայլեցան, ուրախության ճաճանչներ դուրս խուժեցին անոր աչքերեն, պեխերը ոլորեց, շտկեց ստորակետները և բարձրաձայն և վերջեն գտած ազնվականի մը տոնով, ըսավ.

— Կարո, Կարո, տակավին ինչ բաղդավորություններ պիտի տեսնես իմ շնորհիվ։

Առավոտ ժամը 9-ին փութաց դեպի «Ազատամարտ»-ի խմբագրությունը, ուր ստացված էր իր հեռագիրը։ «Ազատամարտ»-ի խմբագրապետը ողջունեց Բուրբոնյանի գալուստը և հայտնեց, որ պատասխանատու մարմինները մեծ անհամբերությամբ կսպասեին իր գալստյան։ «Ազատամարտ»-ի պետը ապշությամբ դիտեց Բուրբոնյանը թրքական զինվորական ուսադիրներով, ձեռքը արծաթ կոթով մտրակ մը, մեջքը ատրճանակի կաշիե աման մը։

— Իմ ռազմական առաքելությունը անշուշտ կանդրադառնա մեր Հայաստանի վիճակին վրա և մենք աշխարհի առջև կը ցուցադրենք մեր ռազմական ընդունակությունները, Եվրոպայի առջև բացի մեր դիվանագիտական, վաճառականական և փիլիսոփայական հզորությունները ի սպաս դնելե, կարևոր էր որ ռազմորեն ալ մեր երեսը ճերմակ ըլլար,— ճառի նման արտասանեց դոկտոր Բուրբոնյանը։

«Ազատամարտ»-ի խմբագրապետը իր մտքին մեջ կը չարչարվեր գտնելու դիվանագիտական, վաճառականական և փիլիսոփայական հզորությունները, երբ Բուրբոնյանը իր ծոցի գրպանեն հանեց օրտու գումանտարիին արտոնագիրը և երկարեց խմբագրապետին։ «Ազատամարտ»-ի ղեկավարը կարդալե հետո՝ հարեց.

— Բայց երբեք կարիք չկար, որ մենք խառնվեինք ոևէ կերպով Իտալիո դեմ մղված արդարացի պատերազմի մը։

— Ի՞նչպես թե արդարացի, Իտալիա բացորոշորեն կը կողոպտե մեր երկրի լավագույն մեկ մասը, պատասխանեց գրգռված Բուրբոնյանը։

— Պետք է գիտնալ թե Թուրքիան ոչ մեկ կերպով օգտակար չէ հանդիսացած Տրիպոլիսի, ինչպես որ առած էր, այնպես ալ, թերևս անկե ալ ավելի ավերած, պիտի հանձնե