ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Այսօր, մեծ տիկին, լացից առաջ մենք պարտական ենք մտածել մի ուրիշ բանի մասին։
ՄԱՅՐԸ.— Ի՞նչ բան, ամիրա։ Մի՞թե ավելի կարևոր բան կա ինձ անելու, քան խորախոր սուգը։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Տյուզյանների տան պատիվը, մեծ տիկին, ահա մեծ բանը։ Սպանությունը, ոճիրը չեն աղարտի ընտանեկան պատիվը, բայց եթե խայտառակ ձևով ծախեն այս տան կահ-կարասիները... ահա մեծ, ահավոր բանը։
ՄԱՅՐԸ.— Այդ եղեռնագործությունից հետո կարող են կրակի տալ Տյուզյանների ողջ ապարանքը։ Իմ որդիների գլխատումից հետո հարկավոր չեն ո՛չ ապարանք, ո՛չ ադամանդ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Հարգում եմ ձեր վիշտը, մեծ տիկին, զգում եմ ցավի թույնը, որ սողոսկում է ձեր մայրական սիրտը, բայց կա մի ուրիշ մեծ բան, մեծ տիկին. ողջ մի սերունդի գոյության հարցն է դրված մեր առաջ։ Պետք է փրկել այդ սերունդի հավատքը, փրկելու համար սերունդը։
ՄԱՅՐԸ.— Փրկեցեք, ինչպես որ կամենում եք, ամիրա։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Մեր տարաբախտ ամիրաները իրենց գլխատումից առաջ, հավատում եմ, մտածեցին իրենց կրոնի փրկության համար։
ՊՈՂՍՍ ԱՄԻՐԱ.— Պետք է անցնել գործի անմիջապես, որովհետև արդեն մոտ է ժամանակը։ Շուտով այստեղ կլցվեն անհավատներր։
ՄԱՅՐԸ.— Արեք, ինչպես հարմար եք դատում։ Ինձ միայն մնում է արցունք թափել և աղոթել։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Սպասում ենք ձեզանից, մեծ տիկին, ձեր հասակի վայել քաջասրտություն։ Խոնարհվում եմ ձեր սպիտակ մազերի առաջ։ Ներեցեք ինձ։
ՄԱՅՐԸ.— Ամեն ինչ կորած է, ամիրա, բայց օրհնված կլինեք, եթե... եթե կարողանաք փրկել մեր հավատքը։ (Սպասելով և մնալով անպատասխան) Ինչի՞ մասին եք մտածում, ամիրա։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մատուռի մասին, մեծ տիկին։ Անհրաժեշտ