ՍԸՐՄԱ.— (Գլխով հավանության նշան է անում:)
ՀԱԿՈԲ (Դուրս:)
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— (Ներս) Այն, ինչ օր իմ սեփական աչքերով տեսա, անհավատալի էր. Հաջի Չելեբին, Երկանյան Հովհաննես ամիրան, ապարոշով և իսլամական վերարկուով։
ՍԻՐԱՆՈՒՇ.— Ո՞ւր տեսաք դուք նրան, ամիրա։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Սուլթանական կառքով Այա-Սոֆիայի վերելքը բարձրանալիս։
ՍԸՐՄԱ.— Չնշմարե՞ց ձեզ, ամիրա։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Նշմարեց և ջղային շարժումներով սկսեց միրուքը շփել։
ՍԸՐՄԱ.— Բարևեցի՞ք։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Ո՛չ։ Չհամարձակվեցի։
ՍԸՐՄԱ.— Ներեցեք, ամիրա, դուք ներկա՞ էիք աճուրդին։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Այո։ Հաջի Չելեբին մեզ քարոզում էր սառնասրտություն և քաջասրտություն, բայց ինքը կորցրեց իր քարոզած բոլոր առաքինությունները։ Մատուռի գաղտնիքի բացվելը անխուսափելի էր, իսկ հրեային ապտակելը բոլորովին անտեղի։
ՍԻՐԱՆՈՒՇ.— Համբերությունը միայն կարող է բարկություն պարունակել իր մեջ, ամիրա։
ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— Համբերությունը պարունակում է իր մեջ միայն իմաստություն։
ՍԻՐԱՆՈՒՇ.— Երբե՛ք։ Համբերությունը բարկություն է դարբնում։
ՀԱԿՈԲ.— (Ներս) Ամիրան եկավ սուլթանական կառքով։ (Բոլորը անձկագին սպասումի մեջ: Մտնում է Հաջի Չելեբին իսլամական ապարոշով և վերարկուով:)
ՍԸՐՄԱ.— Ճշմարիտ է, ճշմարիտ է, տեր, ներիր նրան։
ՍԻՐԱՆՈՒՇ.— (Վազում, գրկում է հորը և համբուրում:)
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Համբուրում է և կնոջը:)
ՍԻՐԱՆՈՒՇ.— Ի՞նչ անախորժ տարազ է այդ, հայր, կարծես դու չես։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Արդյոք իմ տարազո՞վ միայն ինձ հայր էիր ճանաչում, աղջիկս։ Չէ՞ որ ես կարող էի քո գիտակցությունից