Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՊԱՏԿԵՐ
Սըրմայի առանձնասենյակը

ԱԸՐՄԱ.— (Ծունկ չոքած սեղանի վրա դրված մի փոքրիկ խաչելության արձանի առաջ՝ աղոթում է:)

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— (Ներս է մտնում և տեսնելով, որ Սըրման աղոթում է, լուռ և աննշմար քաշվում է դուրս:)

ՍԸՐՄԱ.— (Վերջացնելով աղոթքը ոտի է կանգնում և գնում, նստում է թախտի վրա:)

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— (Էլի ներս է մտնում) Զարմանալի լուր ունեմ քեզ հաղորդելու, տիկին:

ՍԸՐՄԱ.— Զարմանալի՞:

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Այսօր քեզ այցելության պիտի գա Հաջի Չելեբու կինը — Նազմիե հանըմը։

ՍԸՐՄԱ.— Որքան պառավում ես, այնքան ավելի սիրում ես կատակներ անել, պառավ։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Կատակ չեմ անում, տիկին, այդպիսի բանի համար կատակ չեն անի։ Գալիս է նա։ Հաջի Չելեբու ծառան քիչ առաջ լուր բերեց։

ՍԸՐՄԱ.— Լուրը ո՞վ էր ուղարկել, ամիրա՞ն, թե կինը։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Ամիրան, տիկին։

ՍԸՐՄԱ.— Ա՜հ, ինչքան եմ կարոտել նրան։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Իզուր ինձ չլսեցիր, տիկին։ Ամբողջ քառասուն տարի ապրել եմ ես այս տանը, դու, այս տունը գալուց հետո, լսել ես իմ բոլոր խոսքերը, բայց այս վերջինը