Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/661

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Նավը կանգնում է մոտիկ քարափը, մաքսատան դռնից երևում է նավը:

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Փողերը գաղտնի համրելով նետում է գրպանը:)

ԻՍԽԵԼ.— (Ներս է վազում) Լսիր, երիտասարդ. մաքսատան տեսուչը և ելմտից նազիրը կանգնած են քարափի վրա։ Նրանց ներկայությունը վտանգավոր է։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Ոչինչ, մի՛ վախենա։

ԻՍԽԵԼ.— Ես փորձառու եմ, երիտասարդ. վերատեսուչը՝ խորամանկ, նազիրը՝ անգութ, իսկ դու հանդուգն կերևիս։ Աղետավոր խառնուրդ է դա։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Կստանաս արկղները, մի՛ վախենա, ասում եմ։ Հեռացիր այստեղից։

ԻՍԽԵԼ.— Սրտումս վախ ընկավ։ Զգույշ եղիր։ (Ուզում է դուրս գնալ, բայց Հաջի Չելեբին և Նազիրը ներս են մտնում: Իսխելը խոնարհվելով բարևում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Իսխել էֆենդի, երկար ժամանակ է ձեզ չեմ տեսել։

ԻՍԽԵԼ.— Օրհնում եմ ձեր թանկագին կյանքը, Հաջի Չելեբի։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մի որևէ գործի համա՞ր եք եկել։ Պատրաստ եմ ծառայելու ձեզ։

ԻՍԽԵԼ.— (Թրքական խոր բարևով) Մաղթում եմ ձեզ երկար կյանք: Եկած էի ձեզ տեսնելու և իմանալու ձեր առողջությունը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ապրում եմ ալլահի կյանքով և շնորհով։

ԻՍԽԵԼ.— (Թրքական խոր բարևով կռանում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Պատրաստ եմ ձեզ ծառայելու՝ իբրև հին բարեկամի։

ԻՍԽԵԼ.— Հավատում եմ ձեր անկեղծության և անկեղծ բարեկամության։ Մաքսատան հետ գործ չունենալով երկար ժամանակ է ձեզ տեսնելու երջանկությունը չեմ վայելում։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մի՞թե միայն առևտրական գործերով կարելի է հարաբերություն մշակել։

ԻՍԽԵԼ.— Խնայում եմ ձեր թանկագին ժամանակը։ Հաջի