Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/663

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Հեռանում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Նազիրին) Իսխելը խոսած կլինի այս միամտին։

ՆԱԶԻՐ.— Երևի։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Ուզում է նավ գնալ:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Սպասեցե՛ք այստեղ, կարևոր է ձեր ներկայությունը այստեղ։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Նավի վրա գողություններ կարող են պատահել։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Նավի վրա հսկող դրել եմ ես։ Գողությունը այստեղ պետք է պատահի։ Սպասեցե՛ք այստեղ։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— (Մնում է աներևակայելի ջղային դրության մեջ:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Մի բեռնակրի) Դեռևս ապրանք շա՞տ կա։

ԲԵՌՆԱԿԻՐ.— Չեմ իմանում, տալիս են, հա տալիս են։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ասացեք, որ մի քիչ արագ շարժվեն։

ԲԵՌՆԱԿԻՐ.— Շատ բարի։

ՄԻ ՄԱՐԴ.— (Ներս մտնելով՝ կարգադրիչին) Մեկը ձեզ դուրսն ուզում է։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ասացեք՝ ինքը այստեղ գա։ Նա զբաղված է։

ԿԱՐԳԱԴՐԻՉ.— Տնից կանչած կլինեն, տեր իմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Առանց ուշադրություն դարձնելու կարդագրիչի խոսքերին՝ կանչողին) Ասացեք՝ այստեղ գա։

ՄԱՐԴԸ.— (Դուրս:)

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— (Բերում է մի արկղ:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Դիր այդ արկղը այստեղ։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ.— (Դնելով արկղը ցած) Այս արկղից մի քանի հատ կա։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Բերե՛ք բոլորն այստեղ։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ (Դուրս:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Զննելով արկղը և կարդալով մակագրությանը՝ նազիրին) Դրանք են, տեր իմ։ Նախ՝ հասցեագրված են Հալետ էֆենդիին, ապա՝ փոխված է Իսխելի անվան։

ՆԱԶԻՐ.— Ուրեմն Հալե՞տն էլ խառն է գործի մեջ։