Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լիորեն թուլացնելու վտանգով։ Կոռումպացված, ավտորիտար, բռնատիրական, եւ այդու արտաքուստ հզոր թվացող, բայց սեփական ժողովուրդների համար ատելի դարձած պետություններն իրականում ամենաթույլ պետություններն են։ (Հեռուն չգնալու համար բավական է հիշեցնել շաբաթների ընթացքում մեր իսկ աչքի առջեւ կործանված իրաքյան պետության օրինակը)։ Եւ ընդհակառակը, անհամեմատ ավելի հզոր են իրավական, ժողովրդավար, ազատ, իրենց ժողովուրդների վստահությունը վայելող պետությունները։ Առաջիկա նախագահական ընտրություններում կա՛ այդպիսի պետություն ստեղծելու հնարավորություն, եւ այս անգամ հայ ժողովուրդն այդ հնարավորությունը կորցնելու իրավունք չունի։ Ռեժիմի գործունեությունն ունի նաեւ բազմաթիվ այլ աղետաբեր հետեւանքներ, որոնք դրսեւորվում են, մասնավորապես, մշակույթի, կրթության, ժողովրդի հոգեւոր դաստիարակության բնագավառներում, սակայն, ժամանակի սղության պատճառով, դրանց մասին, թերեւս հնարավորություն կունենամ խոսելու այլ առիթներով։ Իսկ այժմ ժամանակն է անդրադառնալ օրվա գլխավոր խորհրդին՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությանը։

Հոկտեմբերի 27-ի խորհուրդը

Ասվեց արդեն, որ Հայաստանի ներկա հանցավոր իշխանական համակարգի ձեւավորման սկիզբն ուղղակիորեն կապված է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ։ Չնայած անցած ութ տարիներին արտահայտված հազարավոր գնահատականներին ու վերլուծություններին, ինձ թվում է, այդ սահմռկեցուցիչ իրադարձության էությունը դեռեւս ամենայն խորությամբ չի լուսաբանված։ Հայ ժողովրդի եւ Հայոց պետականության շուրջ երեքհազարամյա պատմության մեջ հոկտեմբերի 27-ը հիշեցնող միայն երեք նախադեպ է արձանագրվել։ 705 թվականին Նախճավան քաղաքի եւ մոտակա Խրամ ավանի եկեղեցիներում արաբները ողջակիզեցին հայ նախարարների ողջ ավագանուն։ 1915 թվականի ապրի-լի 24-ին երիտթուրքերը գլխատեցին արեւմտահայ քաղաքական եւ մտավորական ընտրանուն։ Իսկ 1930-ական թվականներին Ստալինը ոչնչացրեց Հայաստանի ղեկավարության եւ մտա