Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դյունաբերական արտադրանքի աճը Հայաստանում կազմել է 3 անգամ, Ադրբեջանում՝ 5.3 տասնորդական անգամ; բյուջեն՝ Հայաստանում 3.8 տասնորդական անգամ, Ադրբեջանում՝ 5 անգամ; արտահանումը՝ Հայաստանում 4, Ադրբեջանում՝ 8 անգամ; արտաքին առեւտրի հաշվեկշիռը 2006թ. տվյալներով՝ Հայաստանում բացասական (1 միլիարդ 190 միլիոն դոլար), Ադրբեջանում դրական (1 միլիարդ 104 միլիոն դոլար)։ Արդեն իսկ հայտնի է, որ 2007 թվականի ցուցանիշների ամփոփումը մեզ համար ավելի տխուր պատկեր է ներկայացնելու։

Չեմ կասկածում, որ վաղն իմ ընդդիմախոս բարեկամները հայտարարելու են. «Այսպիսի տվյալներ հրապարակելով՝ Տեր-Պետրոսյանը պարտվողական տրամադրություններ է սերմանում եւ մտադիր է հող նախապատրաստել Ղարաբաղն Ադրբեջանին ծախելու համար»։ Կանխավ դիմելով նրանց, թախանձում եմ. «Հանգստացեք հարգելիներս։ Դադարեք զբաղվել դեմագոգիայով։ Բավական է հայրենասիրական ճառերով մոլորեցնել ժողովրդին։ Բավական է նրանից թաքցնել ճշմարտությունը։ Ժողովուրդն ավելի խելոք, տրամաբանող ու բանական է, քան ձեզանից շատերը»։ Մեկանգամընդմիշտ պետք է գիտակցել՝ Հայաստանի ոչ մի նախագահ, ամեն ամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող ծախել Ղարաբաղը։ Նախ եւ առաջ այն պատճառով, որ Ղարաբաղի բախտը պետք է վճռի ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանը, այլ միայնումիայն Ղարաբաղի ժողովուրդը։ Եւ երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ՝ Հայաստանը չի կարող ստորագրել որեւէ փաստաթուղթ, որտեղ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Ո՞րն է, արդ, պարտվողականությունը՝ ժողովրդին անգիտության մեջ պահելով ու նրա զգոնությունը բթացնելով, մի օր արթնանալ ու տեսնել, որ Ղարաբաղը չկա, թե՞ ճշմարտությունը բացահայտելով ու ահազանգ հնչեցնելով, փորձել համախմբել ազգի ուժերը՝ այդ վերահաս վտանգը կանխելու համար։ Մեծագույն հարգանք տածելով մեր ժողովրդի նկատմամբ, ես միշտ ապավինել եմ ոչ թե նրա զգացմունքներին, այլ բանականությանը։ Երբեք չեմ թաքցրել ճշմարտությունը նրանից, որքան էլ այն դառը լինի։ Երբեք սուտ խոստումներ չեմ տվել ու չեմ զբաղվել ամբոխավարությամբ կամ ամբոխահաճությամբ՝ դե