— 99 —
տերևները ածեցէք մէջը, մի երկու անգամ եփ տալուց յետոյ կրակից յետ դրէք, դուրս տուէք սկուտեղի վերայ. խառնեցէք հետը կէս բաժակ բանջարի ջրի մէջ բաց արած սեղանի գդալ լաւ ծեծած ընկոյզ, 2 գլուխ մանր կտրտած սոխ, աղ արէք, կտրտած համեմ շաղ տուէք վերան և այդպէս տաք-տաք մօտ բերէք։
Եթէ եղով-ձուով կամենաք, պատրաստեցէք ինչպէս ասուած է № 158-ի վերջում։
161) ՓԻՓԵՐՏ (բալբայ)
Փիփերտի արմատները, չոր շիւերը և չոր տերևները դէն ածէք, մնացածը լուացէք և կտրտեցէք թաւի մէջ, եփ տուած ջուր աւելացրէք, դրէք կրակին, եփ գալուց յետոյ ջուրը քամեցէք. թաւի մէջ կտրտեցէք 2 գլուխ սոխ և համեմ, գցեցէք պղպեղ և աղ, խառնեցէք և պատրաստ կը լինի։ Եթէ ուզում էք, որ փոքր ինչ թթու լինի, մէջը մի նուռը քամեցէք։
162) ԽԱԼԻԱՐ (ղանձիլ)
Խալիարը կարելի է գործածել մինչև նրա տերևների բացուելը, իսկ այնուհետև անկարելի է նրան ուտել։
Արմատները պլոկեցէք և լուացէք, ջուր եփ տուէք և խալիարները ածեցէք մէջը, մի երկու անգամ եփ տալուց յետոյ ածեցէք - փլաւքամիչի վերայ, վերան քիչ սառը ջուր շաղ տուէք, յետոյ կաթսայի մէջ սառը ջուր ածեցէք և խալիարներն էլ ածեցէք մէջը. 3 ժամ եփելուց յետոյ դուրս տուէք, ձեռքով ճխլեցէք, որ միջի ջուրը դուրս գայ և ածեցէք փլաւքամիչի, կամ քրեղանի մէջ, վերան աղ արէք, ածեցէք քացախ և երբ կամենաք մօտ բերէք։ Եթէ կամենում էք մի քիչ էլ ձէթ ածէք վերան։