Այս էջը հաստատված է
— 124 —
արէք, շամփուրով խորովեցէք, կամ եղով տապակեցէք թաւի մէջ։ Մօտ բերելու ժամանակ ածեցէք վերան եղի մէջ տապակած պաքսիմատ (սուխար):
Սրա հետ, եթէ ուզում էք, մօտ բերէք մի որ և է տեսակ աղցան (սալաթ):
219) ՏԱՊԱԿԱԾ ՆԱՊԱՍՏԱԿ՝ ԹԹՈՒԱՍԵՐՈՎ
Մաքրեցէք նապաստակը, աղ արէք, թաւի մէջ եղ գցեցէք, նապաստակը դրէք մէջը և տապակեցէք, դեռ տապակելը չը վերջացրած ածեցէք թթուասեր (սմետան) և տապակելը շարունակեցէք, մինչև որ միսը լաւ փափկի, դրէք սկուտեղի (բլիւդի) վերայ, մաս-մաս կտրտեցէք և վերան սօուս ածեցէք: Առ հասարակ նապաստակի համար գործ է ածվում ճակընդեղի uoուս № 143։