Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 131 —

Մաքրեցէք 2–4 հատ վառիկը, փորոտեցէք, եփեցէք մի փոքր աղ արած ջրի մէջ, գցեցէք մաղդինոս և գազար։

Առանձին եփեցէք փխրուն բրինձ (տես ծանօթութիւն պերոգների մասին՝ գլուխ Թ.), երբ որ պատրաստ կը լինի գցեցէք 1 գդալ եղ։ Վառիկը կտրտեցէք 2, կամ 4 մասի, եփած բրինձը ածեցէք սկուտեղի (բլիւդի) վերայ, իսկ նրա չորս կողմը դարսեցէք վառիկները, այս բոլորի վերայ էլ ածեցէք № 124—125-ում յիշած սօուսներից մէկը։

23O) ՏԱՊԱԿԱԾ ՍԱԳ (гусь)

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆունտանոց սագ, աղ, անգղ. պղպեղ, ¾ ֆ. իտալական դդմաճ (մակարոն), 2 ձուի դեղնուց, 2 գդալ թթուասեր (սմետան), 1 գազար, 1 մաղդինոս, պռաս, (2 սոխ), 2 գդալ ալիւր, ⅛ ֆ (կես չէտվերտ) եղ:

Մէկ հատ սագը լաւ մաքրեցէք, տրորեցէք աղով և կէս թէյի գդալ անգղ. ու հասարակ պղպեղով։ Հաւի միջուկն էլ պէտք է պատրաստել հետևեալ կերպով. ¾ ֆ. դդմաճը եփեցէք աղաջրի մէջ, ածեցէք փլաւքամիչի վերայ և ջուրը քամուելուց յետոյ ածեցէք կաթսայի մէջ, գցեցէք եղ, 2 ձուի դեղնուց, 2 գդալ թթուասեր, այս բոլորը խառնեցէք և պատրաստելուց յետոյ լցրէք սագի փորը, կաշին կարեցէք, տապակեցէք թաւի մէջ, ածեցէք զանազան արմտիք, սագը շուտ-շուտ շուռ ու մուռ տուէք, տապալելու ժամանակ առաջ մսաջուր ածեցէք և յետոյ իրանից դուրս եկած սօուսը վերն արէք։ Երբ որ սագը պատրաստ կը լինի, դրեցէք սկուտեղի (բլուդ) վերայ, իսկ սօուսի մէջ ածեցէք 2 բաժակ մսաջուր (բուլիօն) և մի գդալ ալիւր, եփ տուէք, քամեցէք, քաշեցէք երեսից աւելորդ չաղութիւնը, իսկ մնացած սօուսը ածեցէք սկուտեղի վերայ։

231) ՏԱՊԱԿԱԾ ԲԱԴ (утка)

Մաքրած և աղ արած 1—2 - բադը տապակեցէք թաւի մէջ, ցանեցէք վերան մի քիչ ալիւր: Առաջ ածեցէք վերան