— 132 —
2—3 գդալ մսաջուր, իսկ յետոյ բադից դուրս տուած սօուսը գդալով վերան արէք, շաղ տուէք ծեծած պաքսիմատ (սուխար):
Եթէ բադը շատ չաղ է, այն ժամանակ եղ չի հարկաւոր, իսկ եթէ լղար է, աւելացրէք 1 գդալ եղ։ Առ հասարակ տապակելու բադը պէտք է չաղ լինի, իսկ արգանակի և սօուսի համար տես № 232 և այլն. մի փոքր պէտք է լղարը ընտրել:
Տապակած բադի հետ պէտք է մօտ բերել եփած, կամ տապակած կարտօֆիլ և կամ աղցան (սալաթ):
232) ՍՊԻՏԱԿ ՍՕՈՒՍՈՎ ԲԱԴ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1-2 բադ, 1 գազար, 1 պռաս, 1 նեխուր, 1 մաղդինոս, 1 սոխ, 6—7 հատ անգղ. պղպեղ, 2—3 հատ դափնի տերև, 1—1½ գդալ եղ, ¾ բաժ. ալիւր, 1½—1½ բաժ. թթուասեր (սմետան), կանաչ մաղդինոս և պռաս։
Բադը մաքրեցէք, փորոտեցէք, մաս-մաս արէք, աղ արէք, ածեցէք վերան ջուր, գցեցէք արմտիք և համեմունք, եփեցէք մինչև փափկիլը. 1½ գդալ եղը և ¾ բաժակ ալիւրը խառնեցէք, բաց արէք 3—4 բաժակ մսաջրի մէջ, խառնեցէք ½—1½ բաժ. թթուասեր, և շարունակ խառնելով լաւ եփեցէք, քամեցէք, ածեցէք մի քիչ մանր կտրտած մաղդինոս և այս բոլորը շուռ տուէք սկուտեղի վերայ:
Սրանից ստացած սօուսը դուրս կը գայ 4—5 բաժակ այս պատճառաւ սկուտեղը պէտք է բաւական խոր և երկայն լինի: Այս կերակուրը գլխաւորապէս գործ է ածվում նախաճաշին, կամ ընթրիքին:
Բ) ՎԱՅՐԵՆԻ—ԴՐՍԻ ԹՌՉՈՒՆՆԵՐ
Ծանօթութիւն։ Վայրենի թռչունները պէտք է բոլորովին փետրել, կաշուի վերայ մնացած փետուրները պէտք է դանակով հանել և կրակի վերայ մի փոքր խանձելուց յետոյ՝ ալրով տրորել, փորոտել (փորի անպէտք մասերը հանել) և թրջել սառը ջրի մէջ 1 ժամու չափ։