Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 151 —

գցեցէք սառը ջրի մէջ և եփեցէք արմտիքով, սոխով, 1 հատ դափնի տերևով։

Սորան պէտք է ուտել վայրի բողկով (խրէն) և քացախով:

276) ԵՓԱԾ ՊԵՐԿ (սուդակ), ՍՕՈՒՍՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3—4 ֆ. պերկ, 1 մաղդինոս, 1 գազար, 1 պռաս, 2 սոխ, 30 հատ անգղ. պղպեղ, 3—4 հատ դափնի տերև, 1 թէյի գդալ ջաւզ (մուշտակի գոյն):

Պերկ ձուկը մաքրեցէք, լուացէք, աղ արէք, մի քանի ժամից յետոյ շորով ցամաքեցրէք, գցեցէք ձկան կաթսայի մէջ, ածեցէք մէջը տաքացրած մսաջուր՝ (եփած՝ արմտիքով և համեմունքով), եփեցէք թեժ կրակի վերայ կէս ժամաչափ, վերան սառը ջուր ածեցէք, դուրս տուէք սկուտեղի (բլուդ) վերայ. և ածեցէք վերան խարդալի սօուս՝ № 126։

277) ԹԱՌԱՓ (օսետրինա), ԶԱՆԱԶԱՆ ՍՕՈՒՍՆԵՐՈՎ

3—4 ֆ. թառափ ձուկը մաքրեցէք և մի քանի անգամ ջրի մէջ լաւ լուացէք, գցեցէք սառը ջրի մէջ, եփեցէք արմտիքով և համեմունքով, երեսի քափը շարունակ քաշեցէք, եփելուց յետոյ դրեցէք սկուտեղի վերայ և ածեցէք վերան՝

1) Խարդալի սօուս՝ № 126:
2) Կամ ուղղակի հետը մօտ բերէք վայրի բողկ (խրէն), քացախ և պրովանսեան եղ։
3) Կամ տաճկական սօուս՝ № 128։
4) Կամ եղի մէջ կարմրացրած պաքսիմատ և մանր կտրտած մաղդինոս:

278) ՏԱՊԱԿԱԾ ԿԱՊՈՒՏ (լեշչ), ՍՕՈՒՍՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. կապուտ, 2 գդալ ալիւր, աղ, 2—3 գդալ եղ։

Մաքրեցէք կապուտ ձուկն, աղ արէք և թողէք այդպէս մօտ կէս ժամ. շորով ցամաքեցրէք, ածեցէք վերան ալիւր: