— 178 —
նորից հարեցէք, մի գդալ աղ արէք, եփեցէք 1½-2 բաժակ տաք կաթնով, կամ ջրով, ինչպէս ասուած է վերևը ծանօթութեան մէջ, հարեցէք, կարելի է և 2 ձուի արած սպիտակուց գցել, խառնեցէք՝ թողէք որ բարձրանայ, որից յետոյ խմորը այլ ևս չը պէտք է խառնել։ Այդ նիւթը հանդարտ մօտեցրէք կաթնախմորուկներ թխելու տեղը, գդալով քիչ քիչ վերցրէք, ածեցէք փոքրիկ տապակի վերայ և թխեցէք՝ ինչպէս ասուած է ծանօթութեան մէջ։ Չը մոռանաք, որ նախ քան թխելը, տապակին պէտք է եղ քսել։
331) ԿԱԹՆԱԽՄՈՐՈՒԿՆԵՐ ԳՐԵՉՆԵՒԻ ԵՒ ՑՈՐԵՆԻ ԱԼՐԻ ԽԱՌՆՈՒՐԴՈՎ
Խմորը պատրաստեցէք ճաշից 5-6 ժամ առաջ՝ 3 բաժ. ցորենի ալրից, 2½ բաժակ տաք ջրից, սեղանի գդալ եղից և 1—2 մսխալ չոր, կամ 2—3 գդալ նոսր թթխմորից. այս բոլորը միասին խառնեցէք և որքան կարելի է լաւ հարեցէք, թողէք, որ խմորը բարձրանայ, որից յետոյ դարձեալ հարեցէք, աղ արէք, կարելի է և մի երկու ձուի դեղնուց գցել, խառնեցէք մի բաժակ գրեչնևի ալիւր, թողէք հանդարտ, որ խմորը դարձեալ բարձրանայ։ Թխելուց մի ժամ առաջ, խմորը լաւ հարեցէք, աւելացրէք 1½—2 բաժակ ամենատաք կաթ, ինչպէս յիշուած է ծանօթութեան մէջ, հարեցէք, կարելի է գցել մէջը, ով ուզում է, 2 ձուի հարած սպիտակուց, խառնեցէք և թողէք, որ խմորը բարձրանայ, որից յետոյ այլ ևս չը պէտք է խառնել. ապա թխեցէք կաթնախմորուկներ ինչպէս ասուած է ծանօթութեան մէջ։
332) ԱՄԵՆԱԼԱՒ ՏԵՍԱԿԻ ԿԱԹՆԱԽՄՈՐՈՒԿՆԵՐ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2½ բաժակ (1 ֆ.) գրեչնևի ալիւր, 3—4 գդալ թթխմոր, 1½ բաժակ կրուպչատի ալիւր, 2 բաժակ կաթ, աղ, (3 ձու և ⅛ ֆ. եղ), ½—1 բաժակ եղ՝ թխելու համար: Առանձին մօտ բերէք՝ եղ, խաւիար, կամ թթուասեր։