— 179 —
Խմորը պատրաստեցէք 1½ բաժակ ցորենի և 2½ բաժ. գրեչնևի ալրից, 2½ բաժակ տաք ջրից և 3—4 բաժակ նոսր թթուասերից. երբ որ խմորը կը բարձրանայ, դարձեալ խառնեցէք մէկ բաժակ գրեչնևի ալիւր, թողէք էլի բարձրանայ. թխելուց մի ժամ առաջ՝ փուռը (փեչ) վառելուց յետոյ, բոլոր խմորը եփեցէք 2 բաժակ եփ տուած կաթնով, լաւ խառնեցէք մինչև միաւորուիլը, հովանալուց յետոյ աղ գցեցէք, (կարելի է աւելացնել 2—3 ձու և ⅛ ֆ. եղ), թողէք խմորը բարձրանայ, որից յետոյ այլ ևս չը պէտք է խառնել, ապա թխեցէք կաթնախմորուկներ, ինչպէս ասուած է ծանօթութեան մէջ։
Այս խմորից կարելի է 25 հատ կաթնախմորուկ պատրաստել։
333) ԿԱԹՆԱԽՄՈՐՈՒԿՆԵՐ ՑՈՐԵՆԻ ԱԼՐԻՑ
Խմորը պատրաստեցէք 4 բաժակ տաքացրած կաթնով, 2½ բաժակ կրուպչատի ալրով, մէկ մսխալ թթխմորով և մէկ գդալ տաքացրած եղով: Երբ որ խմորը կը բարձրանայ, հարեցէք, աղ արէք, գցեցէք 2 ձուի դեղնուց, 2-2½ բաժակ կրուպչատի ալիւր, դարձեալ արեցէք, աւելացրէք 2 ձուի սպիտակուց և կէս բաժակ ամենաթանձր սեր, զգուշութեամբ խառնեցէք, թողէք որ խմորը բարձրանայ, որից յետոյ այլ ևս չը պէտք է խառնել. ապա թխեցէք կաթնախմորուկներ՝ ինչպէս ասուած է ծանօթութեան մէջ:
334) ԿԱԹՆԱԽՄՈՐՈՒԿՆԵՐ ՍՈԴԱՅՈՎ
Սոդայով կաթնախմորուկների առաւելութիւնը նորանումն է կայանում, որ երբ կամենաք՝ կարելի է թխել և խմորը բարձրանալու համար ստիպուած չէք լինիլ սպասել 5—6 ժամ:
վերցրէք մէկ ֆունտ գրեչնևի և մէկ ֆ. ցորենի ալիւր, բաց արէք 4½—5 բաժակ տաք ջրով, աղ գցեցէք, խառնեցէք, հարեցէք և երբ որ տապակները (թաւայ) պատրաստ կը