Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 180 —

լինեն (տես ծանօթութիւն), վերցրէք մի թէյի գդալ թթու (кислота), ածեցէք կէս բաժ. սառը ջրի մէջ, խառնեցէք ածեցէք խմորի մէջ, իսկոյն մի թէյի գդալ սոդ (сода)` խառնեցէք կէս բաժակ ջրի հետ և այդ էլ ածեցէք խմորի մէջ, լաւ խառնեցէք և թխեցէք կաթնախմորուկներ, ինչպէս ասուած է ծանօթութեան մէջ: Սրա հետ մօտ բերէք եղ, կամ թթուասեր և կամ խաւիար:

Բ) ՓՌՆՉՈՐՆԵՐ (Гренки)

335) ՍՊԻՏԱԿ ՀԱՑԻ ՓՌՆՉՈՐ, ԵՂԻ ՄԷՋ ՏԱՊԱԿԱԾ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 1, ֆրանսիական սպիտակ հաց, կամ 12-18 հատ պաքսիմատ (սուխար), 2 բաժակ կաթ, 3 ձու, 2—3 կտոր շաքար, 1 գդալ ծեծած դարչին, ¼ ֆ. եղ։ Առանձին մօտ բերէք շաքար և դարչին, կամ քաղցրաւենիք:

1½ ֆրանսիական սպիտակ հացը բարակ կտրտեցէք, կամ վերցրէք 13—18 հատ երկար, հասարակ, կամ շաքարի պաքսիմատ, թրջեցէք կաթի մէջ կարճ ժամանակով, այնքան որ ուռչեն, յետոյ ածեցէք մաղի վերայ, որ ջուրը քամուի, ապա իւրաքանչիւր կտորը թաթախեցէք շաքարի և դարչինի հետ խառնած ձուի մէջ և եղով տապակեցէք։ Սորա ետ մօտ բերէք շաքար և դարչին՝ միասին խառը, կամ քաղցրաւենիք:

336) ՆՇՈՎ ՓՌՆՉՈՐ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 1½ ֆրանս. սպիտակ հաց, ¼ ֆ. քաղցր և 5—6 հատ դառը նուշ, 1 գդալ վարդաջուր, 6 հատ ձու, 2 բաժ. կաթ, 1 գդալ ծեծած պաքսիմատ, ⅓ բաժ. շաքար, 2-3 գդալ եղ։

¼ ֆ. քաղցր և 5—6 հատ դառը նուշը տաք ջրի մէջ մի քիչ խաշելուց յետոյ կճպահան արէք, ծեծեցէք, ծեծելու ժամանակ մի-մի կաթիլ վարդաջուր կաթացրէք, այս նուշը չը պէտք է շատ մանր ծեծել, ծեծելուց յետոյ ածեցէք փոքրիկ կաթսայի մէջ, դրէք կրակին, հետզհետէ խառնեցէք,