Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 55 —

2 գդալ եղի մէջ տապակեցէք 1—2 գլուխ կտրտած սոխ և 1½ ֆ. քամած և կտրտած թթու կաղամբ, ածեցէք մէջը 1 գդալ ալիւր, հետը եռ եկած տաք ջուր խառնեցէք, եփեցէք մինչև պատրաստ լինելը։ Յետոյ մաքրեցէք 2—3 ֆ. թարթ, կամ մի ուրիշ ձուկ, կտրտեցէք, տապակեցէք 2 գդալ եղի մէջ և ածեցէք արգանակի մէջ, եփեցէք։ Մօտ բերելուց առաջ, գցեցէք պղպեղ, աղ, 1 բաժ. թթուասեր, մի անգամ ևս եփ տուէք և իսկոյն մօտ բերէք, ապրանօթի՝ (սուփովնիկ) մէջ ածեցէք կտրտած մաղդինոս և սամիթ։


56) ՁԿՆԱԹԱՆ (ռս. ուխա) ԲԱՂԵՂ, ՓԱՅԼԱՁՈՒԿ, ՏԻՆԿԱՅ ԵՒ ԱՍԱՏՐԻՆԱ ԿՈՉՈՒԱԾ ՁԿՆԵՐԻՑ։

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. խոշոր ձկներ, որից կամենաք, օր. բաղեղ (палима), գայլաձուկ, (щука), կամ ասատրինա և այլն, ½ մաղդինոս, ½ նեխուր, 2 հատ սոխ, 10—12 հատիկ անգղիական պղպեղ, 1—2 հատ դափնի տերև, կանաչ մաղդինոս և սամիթ․ (½ կիտրոն առանց սերմերի)։

Եփեցէք բուլիօն՝ արմտիքով և զանազան համեմունքներով, քամեցէք, յետոյ գցեցէք մէջը 3 ֆ. մի որև է ձկնից՝ մաքրած (այսինքն կաշին և ոսկորները եռացրած) և կտրտած։ Մօտ բերելու ժամանակ գցեցէք կանաչի (և մի քանի կտոր առանց սերմի կիտրոն (լիմոն)։

Ծանօթութիւն։ Ամենահամեղ ձկնաթան ստացվում է՝ թարմ, նոր մորթոտած և մաքրած ձկներից։ Եթէ ձուկը թարմ լինի, մէջը արմտիք չը պէտք է գցել, իսկ եթէ աղ արած լինի, հարկաւոր է՝ նեխուր, մաղդինոս, պրաս և այլն, ինչպէս վերը լիշուած է։


57) ԿԱՐՏՕՖԼՈՎ ՁԿՆԱԹԱՆ

Պէտք է եփել այնպէս, ինչպէս № 56, միալն սորա հետ եփեցէք և կարտօֆիլ (6—12 հատ), կարելի է և մի քիչ գինի ածել, շաղ տուէք կանաչ մաղդինոս և սամիթ։