Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 71 —

իսկ սունկերը կտրեցէք շատ մանր. յետոյ 2 բաժ. օղակ-օղակ կտրտած սոխը ածեցէք կաթսայի մէջ և տապակեցէք թէյի 1 փոքր բաժակ ձէթի հետ, այնպես արէք, որ սոխը չ'այրուի, այդ տապակած սոխի վրայ ածեցէք կտրտած սունկերը և միասին խաշեցէք, դորա մէջ էլ ածեցէք սունկի քամած ջուրը, 2 թէյի գդալ ծեծած բրինձ, 5 հատ դափնի տերև, 10 հատիկ ծեծած պղպեղ, գցեցէք աղ, լաւ խառնեցէք, եփեցէք, աւելացրէք ½ մսխալ թրջած քրքում և ½ բաժակ կտրտած համեմ։

94) ԷՐԻՇՏԱՅՈՎ ԵՒ ՍՈՒՆԿՈՎ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 հատ գազար, 1 հատ մաղադանոս, 1 հատ նեխուր, 1 պրաս, 3 սոխ, 14-15 հատ անգղիական պղպեղ, 2-3 հատ դափնի տերև, ⅛-¼ ֆ. չորացրած սունկ, 1½ բաժ. վէրմիշէլ, կամ էրիշտայ, 12 հատ կարտօֆիլ, 1-2 գդալ ձէթ, հասարակ պղպեղ, կանաչ մաղդինոս և սամիթ։

Եփեցէք բուլիօն՝ արմտիքով և սունկով, քամեցէք, եփ տուէք, էրիշտան ածեցէք մէջը, եփ տուէք, գցեցէք մի քիչ ծիծակ հասարակ պղպեղ, առանձին եփած կարտօֆիլ, մանր կտրտած և եփված սունկ, եղ և կանաչի. լաւ եփուելուց յետոյ մօտ բերեք։

95) ՄԶՈՒԿԷ—ԹԱՆ (Ղօլօ)

Չորացրած մզուկը թրջեցէք սառը ջրի մէջ, քանդեցէք[1], լուացէք և դրէք կաթայի մէջ, ածեցէք վրան այնքան ջուր, որ իրանից մի քանի մատ էլ բարձր կանգնի, եփեցէք, դուրս տուէք և ծհանով (տաշտաքերիչ, ակիշ) լաւ կտրտեցէք և դարձեալ ածեցէք իրա ջրի մէջ, խառնեցէք, մէջը 2 գլուխ

  1. Մզուկը հիւսում և այնպէս են չորացնում, այդ պատճառաւ գործածելու ժամանակ պէտք է քանդել և այնպէս եփել։