Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— 80 —

միջով քամեցէք, որպէս զի եղի մէջ ջուր բոլորովին չը մնայ։ Այս եղից հարթ կերպով փռեցէք խմորի մի մասի վրայ (կէսի վրայ), խմորը վրա բերէք, ափները ամրացրէք, գրդնակով խմորը դարձեալ բաց արէք, դրէք մի սառը տեղ, երեսը ծածկեցէք մաքուր ջրով, թողէք մնայ ¼ ժամ։ Խմորը նորից վրայ բերէք, բացարէք, անձեռոցիկով ծածկեցէք, ¼ ժամով դրէք սառը տեղ։ Այսպէս վարուեցէք 6 անգամ, որ մի քանի կարգ խմոր ստացուի։ Այս գործողութիւնը պէտք է կատարուի սառը տեղ, որպէս զի եղը չը հալուի, բայց և չը սառչի։ Երբ որ հնոցը (փուռը) պատրաստ կը լինի՝ խմորը բարակ բաց արէք, բաժակի բերանով կլոր-կլոր կտրտեցէք դրանից մէկի վերայ ածեցէք պատրաստած միջուկ (ֆարշ), իսկ միւսը դրէք դրա վերայ, ծայրերը կպցրէք և այսպէս բոլորի հետ վարուելով դրէք փուռը։

115) ՇԵՐՏԱՒՈՐ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ ՏԱՒՐԻ ՄՍԻ ՄԻՋՈՒԿՈՎ (ֆարշ)

ԽՄՈՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 բաժակ ալիւր, ½ ֆ. եղ, 1 հատ ձու։ ՄԻՋՈՒԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՒՈՐ Է ½ ֆ, եփած տաւրի միս, 1-2 պինդ եփած ձու, 1 սոխ, 1 գդալ եղ, աղ և պղպեղ։

½ ֆ. եփած միսը մանր կտրտեցէք. 1 գլուխ մանր կտրտած սոխը տապակեցէք 1 գդալ եղի մէջ և խառնեցէք ծեծած մսի հետ, աղ և պղպեղ գցեցէք, աւելացրէք 1-2 հ. եփած և մանր կտրտած ձու, այս բոլորը լաւ խառնեցէք։ Բաց արէք շերտաւոր խմոր (№ 114)՝ կէս մատ հաստութեամբ. փոքրիկ բաժակի բերանով դուրս կտրտեցէք՝ փոքրիկ շրջանակներ (կլոր խմոր), վերան ձու քսեցէք և դրէք մի գնդակ միջուկ (կտրտած մսի խառնուրդ ), ծածկեցէք երկրորդ խւմորի շրջանակով, երեսին ձու քսեցէք, իսկոյն վառարանի (պլիտայ, կամ փեչ) մէջ դրէք 15 հատ կարկանդակ և թխեցէք։