— 84 —
ժամ, քամեցէք, մէջը կանաչ սոխ կտրտեցէք, մօտ բերէք եփած, կամ տապակած տաւրի մսի հետ, կողիկների (կատլէտ) հետ և այլն։
122) ՍՊԻՏԱԿ ՍՕՈՒՍ ԹԹՈՒԱՍԵՐՈՎ
(Այս սօուսը գործ է ածվում կողիկների (կատլէտ), տապակաների և ամեն տեսակ որսի մսի հետ)։ Այն եղի մէջ, որով տապակեցիք բոլոր վերև յիշածները՝ այսինքն կողիկները, տապակաները և այլն՝ մօտ բերելուց 5 րոպէ առաջ աւելացրէք 2—3 գդալ սառը ջուր և իսկոյն խառնեցէք 1—10 գդալ թարմ թթուասեր (սմետան), խառնելը չը դադարացնէք, մի երկու անգամ եփ տուէք, իսկոյն ածեցէք տապակածի վրայ և մօտ բերէք։ Այս սօուսը եթէ երկար ժամանակ թողնէք՝ կը փչանայ, այսինքն թթոււասերը կը զատուի եղից։
123) ՉԱՄԻՉՈՎ ԹԹՈՒԱՇ ՍՕՈՒՍ ԼԵԶՈՒԻ, ՀՈՐԹԻ ՈՏԵՐԻ ԵՒ ՁԿՆԵՐԻ ՀԵՏ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 գդալ ալիւր, 1½ գդալ եղ, 3—4 կտոր շաքար, ½ կիտրոն, ½ բաժակ չամիչ, (1 փոքր բաժ. գինի) և այրուած ալիւր։
Մի լիքը գդալ տապակած ալիւրը (տես № 120) նորից տապակեցէք 2 գդալ եղի հետ, մսաջրով բաց արէք, (ով կամենում է, կարող է մի փոքր բաժակ գինի աւելացնել) եփ տուէք մօտ երկու ժամ, քամեցէք, գցեցէք այրած շաքար (տես № 119), խառնեցէք, գցեցէք կիտրոնի (լիմոն) հիւթ, եփ տուէք։ Մօտ բերելուց մի փոքր առաջ գցեցէք 3—4 կտոր շաքար և կէս բաժ. լուացած չամիչ, մի անգամ ևս եփ տուէք։
Եթէ այս սօուսը ձկան հետ պիտի մօտ բերէք՝ եղը և ալիւրը բաց արէք ձկան բուլիօնով։
Պաս օրերին փոխանակ եղի, գցեցէք քաղցր ձէթ։